«Վաղվա առաջնորդ կդառնան նրանք, ովքեր կգիտակցեն աշխարհում կատարվող սրընթաց փոփոխությունների կարևորությունը». Արմեն Սարգսյան

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 14-ին Հռոմում մասնակցել է «Թվային աշխարհաքաղաքականություն. նոր սահմաններ, աճ և ազգային անվտանգություն» խորագիրը կրող գիտաժողովին. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Գիտաժողովին մասնակցել են նաև Իտալիայի պաշտպանության նախարար Էլիզաբետա Տրենտան, գիտաժողովի կազմակերպիչներից՝ Elettronica Group ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Էնզո Բենինին, ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի անդամ, քաղաքական փորձագետ Ալեք Ռոսը, գիտական և փորձագիտական հանրության ներկայացուցիչներ:

Գիտաժողովի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Խոսելով գլոբալիզացիայի և արագ փոփոխվող աշխարհի մասին՝ նա նշել է, որ աշխարհն այսօր սրընթաց փոփոխությունների ականատեսն է: «Աշխարհն ամեն օր ավելի ու ավելի արագ է փոփոխվում: Մենք ականատեսն ենք լինում քվանտային դրսևորումների: Եվ վաղն առաջնորդ կդառնա նա, ով կգիտակցի այս փաստը: Գլոբալիզացիան մակրոյից դարձել է միկրո. ընկերությունները, անհատներն այլևս անկասելի են»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Գիտաժողովի ընթացքում մասնավորապես քննարկվել են արդյունաբերության թվային տրանսֆորմացիային, նոր իրողություններում պաշտպանական, անվտանգության ու ավիատիեզերական ոլորտներում գրանցվող փոփոխություններին առնչվող հարցեր: