Սենեգալն Աֆրիկայի գավաթից զրկվելու որոշումը կբողոքարկի CAS-ում

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան Մարզական արբիտրաժային դատարանում (CAS) կբողոքարկի Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CAF) որոշումը, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ CAF-ը Սենեգալի հավաքականին զրկել էր Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության չեմպիոնի կոչումից ու այն տվել էր եզրափակիչում պարտված Մարոկկոյի հավաքականին։

Հունվարի 18-ին կայացած եզրափակիչի հանդիպման հիմնական ժամանակի ավելացված 8-րդ րոպեին գլխավոր մրցավարը 11-մետրանոց հարված էր նշանակել Սենեգալի հավաքականի դարպասին։ Դրանից հետո սենեգալցիները հրաժարվել էին շարունակել խաղը և գնացել էին հանդերձարան։ Այնուամենայնիվ, քիչ անց Սենեգալի հավաքականը վերադարձել էր խաղադաշտ և որոշել շարունակել հանդիպումը։ 13 րոպե անց խաղը շարունակվել էր։ Մարոկկոյի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Բրաիմ Դիասն էլ վրիպել է 11-մետրանոցից և խաղը տեղափոխվել էր լրացուցիչ ժամանակ, որի սկզբնամասում սենեգալցիները խփել էին հաղթական գոլը։ CAF-ի կարգապահական մարմինները Սենեգալի հավաքականի գործողությունները համարել են կանոնակարգի խախտում և եզրափակիչից երկու ամիս անց չեմպիոն են ճանաչել Մարոկկոյի հավաքականին։