Բացահայտվել և կանխվել են կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործություններ. ԱԱԾ

Լուրեր

13.08.2026 | 20:08
Խոշոր պայթյուն՝ Հռոմի մերձակայքում գտնվող զինամթերքի գործարանում
13.08.2026 | 20:00
Ռազմական գնումները՝ առանց մրցույթի․ ի՞նչ է փոխվել «Գնումների մասին» օրենքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 19:44
Իսպանիայի Սուպերգավաթը կանցկացվի Ստամբուլում
13.08.2026 | 19:30
Հայաստանում իսլամի պարտադիր ուսուցման կեղծ պատմությունը․ ովքեր էին այն տարածում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 19:30
Բուզանդի 1/3 հասցեում ծուխ է նկատվում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
13.08.2026 | 19:21
Ես չեմ կարա վստահեմ Ադրբեջանի նախագահին․ Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 19:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից Wildberries-ի և վաճառողների ընդհանուր վնասները 600-800 միլիարդ ռուբլի է գնահատվում
13.08.2026 | 19:00
Երեք վարույթ և խուզարկություն՝ Գիվի Հովհաննիսյանի «անցանկալի» որոշումներից հետո․ ինչ է կատարվել 
13.08.2026 | 18:48
Գործընկերս ասաց` Սիսակ ջան, նստի, հետ գնացի. Սիսակ Գաբրիելյանը` Էդգար Ղազարյանի ուղղությամբ գնալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 18:34
1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ԲԸՏՄ
13.08.2026 | 18:21
Երևանի զբոսայգիներից մեկում հրդեհ է բռնկվել
13.08.2026 | 18:10
Վիճաբանություն ԱԺ-ում // Փաշինյանը ԶՈՒ-ում կադրային փոփոխություններ է խոստանում․ ԼՈՒՐԵՐ
13.08.2026 | 17:57
Ձեր տրավման մի փաթաթեք մեր վզին, ուզում ենք անկախ լինել․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 17:51
«Էդ տոնով մի շարունակե՛ք, վերջ տվեք սպառնալիքներին»․ Լևոն Քոչարյանը՝ Ռուբեն Ռուբինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 17:44
Հանցավոր կազմակերպության անդամը 97 անձանցից հափշտակել է 38 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և կանխել է կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործություններ. տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Մասնավորապես՝ պարզված նախնական տվյալների համաձայն ՀՀ Արագածոտնի մարզի մի խումբ բնակիչներ, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) և սահմանված կարգի խախտմամբ, 2018 թվականի ապրիլ-նոյեմբեր ամիսների ընթացքում նշված մարզի տարբեր համայնքների տարածքներից քանդել, բեռնատարներով տեղափոխել, նախապես ընտրված վայրերում պահեստավորել և վաճառել են շուրջ 600 բեռնատար սևահող, յուրաքանչյուրը՝ 65-110.000 ՀՀ դրամով՝ դրանով իսկ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։

Առերևույթ հանցագործություն կատարած անձինք, իրենց ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը չխոչընդոտելու համար պարբերաբար որպես կաշառք գումարներ և վառելիք են տվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության Արագածոտնի տարածքային բաժնի երկու ավագ տեսուչների: Վերջիններս, գործելով շահադիտական նպատակներով, օգտագործելով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ, թույլատրել են հողի ապօրինի տեղափոխումը և վաճառքը:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել 4 անձի:
2018 թվականի նոյեմբերին ՀՀ ԱԱԾ oպերատիվ ստորաբաժանումների կողմից նախապատրաստված նյութերի հիման վրա Քննչական դեպարտամենտում հարուցված մեկ այլ քրեական գործով բացահայտվել է Վրաստանից Հայաստանի Հանրապետություն անվադողերի խմբաքանակների՝ առանց մաքսային ձևակերպումների և մաքսազերծման ներկրման դեպքեր: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ 2 քաղաքացիներ անվադողերի ներկրումն անխոչընդոտ իրականացնելու նպատակով յուրաքանչյուր խմբաքանակի համար ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատան Բագրատաշենի մաքսային կետի մաքսային տեսուչին, որպես կաշառք տվել են տարբեր չափերի գումարներ:

Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ բոլոր հանցադեպերը և կոռուպցիոն դրսևորումներին առնչակից մյուս անձանց պարզելու ուղղությամբ:

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից բացահայտվել են նաև ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքապետարանի տարբեր պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական դիրքի չարաշահմամբ պետական միջոցների առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 114 մլն ՀՀ դրամի հափշտակություններ կատարելու դեպքեր։

Մասնավորապես՝ պարզվել է, որ Տաշիր համայնքի համայնքապետարանի մի շարք պաշտոնատար անձինք, քաղաքային տնտեսությունը սպասարկող կառույցներում և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում (մանկապարտեզներ, սպորտդպրոց) 2006-2018 թթ. ընթացքում տարբեր հաստիքներում ձևակերպել են ՀՀ քաղաքացիների, ովքեր աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անուններով դուրս գրված գումարները յուրացվել են:

Բացի այդ, Տաշիր համայնքի ղեկավարը տնտեսվարող սուբյեկտի հետ կնքել է աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պայմանագրեր, և փոխանցել է շուրջ 98 մլն ՀՀ դրամ, սակայն նշված ծառայությունը իրականում չի մատուցվել, այն փաստացի կազմակերպվել և իրականացվել է համայնքապետարանի աշխատակիցների ուժերով:
Հարուցվել են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն:

ՀՀ ԱԱԾ աշխատակիցները բացահայտել են նաև Տավուշի անտառտնտեսության պաշտոնատար անձանց հովանավորչությամբ ապօրինի ծառահատումների դեպքեր:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Իջևանի անտառտնտեսության պատասխանատու պաշտոնատար անձինք 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ապօրինի ծառահատման և անտառից վառելիքային փայտի դուրսբերման համար մի շարք անձանցից որպես կաշառք ստացել են առանձնապես խոշոր չափերով գումարներ:

Հանցավոր համաձայնության արդյունքում անտառից անօրինական տեղափոխված փայտանյութի, շինափայտի և վառելափայտի իրական ծավալները և պետությանը պատճառված բնապահպանական վնասը ներկայումս հաշվարկվում է:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: