Ոստիկանները ձերբակալել են օդաճնշիչ ատրճանակից կրակոց արձակելու մեջ կասկածվող անձի

Լուրեր

30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
30.09.2026 | 15:10
Կառավարությունը 250 մլն եվրոյի նոր վարկ կվերցնի // ՀՀ երկու համալսարան՝ միջազգային վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 14:59
Իրանը ստացել է ԱՄՆ-ի արձագանքը Թեհրանի առաջարկած 7-օրյա ծրագրի վերաբերյալ
30.09.2026 | 14:50
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
30.09.2026 | 14:35
ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ է սահմանել
30.09.2026 | 14:26
ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է Իրաքում «Անսասան վճռականություն» գործողության ավարտի և զորքերի դուրսբերման մասին
30.09.2026 | 14:17
Վոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Պետդումայի նախագահ
30.09.2026 | 14:09
Ֆաբրիցիո Ռավանելի. ««Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան լավագույնն է աշխարհում»
30.09.2026 | 14:01
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
30.09.2026 | 13:50
Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները
30.09.2026 | 13:46
ՖԻԴԵ նախագահ Տիմուր Տուրլովը հյուրընկալվել է Հայաստանի շախմատի ակադեմիայում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 13:32
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր․ երկու անձ կալանավորվել է
30.09.2026 | 13:21
Հայաստանն ու Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության զարգացումը
30.09.2026 | 13:12
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ձերբակալել են խուլիգանության մեջ կասկածվող 29-ամյա տղամարդու, որը, ըստ նախնական տվյալների, վիճաբանության ընթացքում օդաճնշիչ ատրճանակից կրակել էր քաղաքացու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Պարզվել է, որ նշված քաղաքացին Արմավիր քաղաքի 40-ամյա բնակիչ Զ. Հ.-ն է։ Վերջինս մարտի 4-ին՝ ժամը 7-ի սահմաններում, Իսակովի պողոտայի հասցեներից մեկում գործող բենզալցակայանի հարակից տարածքում վիճաբանել է երկու անձանց հետ, որի ընթացքում նրանցից մեկը իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակից կրակել է նրա ուղղությամբ, ապա դիմել փախուստի։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ Զ. Հ.-ի ուղղությամբ կրակոց արձակած անձը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում հաշվառված 29-ամյա Գ. Ա.-ն է։ Վերջինս նույն օրը, խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով, Համայնքային ոստիկանության
Մալաթիայի բաժնի ծառայողների կողմից Կոտայքի մարզի Պտղնի համայնքի Երևան–Աբովյան խճուղու հասցեներից մեկից ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։