Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել. պատճառը ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարն է

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է հրաժարականի մասին՝ որոշումը պատճառաբանելով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ հրադադարի պայմանագիր կնքելու փաստով: Այս մասին գրում է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով Jerusalem Post-ը:

«Ես փորձեցի նախարարների կաբինետի հավատարիմ անդամ մնալ, սակայն երեքշաբթի նախարարների կաբինետի ընդունած որոշումը՝ ՀԱՄԱՍ-ի դեմ կրակը դադարեցնելու մասին, չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան ահաբեկչության դեմ կապիտուլյացիա»,- հայտարարել է Լիբերմանը:

Նա կարծում է, որ ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարը երկարաժամկետ հեռանկարում լուրջ վնաս կհասցնի Իսրայելի անվտանգությանը:
Ավիգդոր Լիբերմանն Իսրայելի կառավարության այն անդամներից էր, որոնք կոչ էին անում պատերազմ սկսել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ՝ ի պատասխան շաբաթվա սկզբին զինյալների կողմից Իսրայելի հարավի հրթիռակոծման:

ՀԱՄԱՍ-ի հարվածների նախօրեին իսրայելական հատուկ ջոկատայինները գաղտնի գործողություն էին իրականացրել Գազայի հատվածում: Իսրայելցի զինվորականները քաղաքացիական ավտոմեքենայով թափանցել էին Գազայի հատվածի հարավ, սակայն հայտնաբերվել և գնդակոծվել էին ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից և տարհանվել:

Դրանից հետո ՀԱՄԱՍ-ը սկսել է հրթիռակոծել Իսրայելի հարավը՝ ավելի քան 400 հրթիռ արձակելով: Ի պատասխան՝ Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում 100 թիրախների ուղղությամբ:

Ավիգդոր Լիբերմանն Իսրայելի արձագանքը բավարար չի համարում՝ հայտարարելով, որ երկիրն այդպիսով թուլություն է ցուցաբերում: