ՔՊ-ի օգտին դեռ անակնկալներ կլինեն մինչև հունիսի 7-ը․ հավանական է՝ ՀՀ-Թուրքիա սահմանի բացում, Ադրբեջանի հետ պայմանագրի ստորագրում․ Յուրի Մովսեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

«Ռեստարտ» հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսեսյանի կարծիքով՝ երիտասարդների շրջանում Եվրամիությանն անդամակցության հարցում առկա զգուշավորությունը ոչ թե հակաարևմտյան տրամադրությունների, այլ իրատեսական ու շոշափելի օրակարգի պահանջի արդյունք է։ Factor TV-ին տված հարցազրույցում, վերլուծելով Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած հարցման տվյալները, նա նշել է, որ և՛ իշխանությունը, և՛ պրոարևմտյան ուժերը պետք է փոխեն երիտասարդների հետ աշխատանքի մեթոդները։

Մովսեսյանը, անդրադառնալով այն հանգամանքին, որ 56-ից բարձր տարիքի քաղաքացիներն ավելի վճռական են իրենց եվրոպամետ դիրքորոշման հարցում, քան 18-35 տարեկանները, սա պայմանավորել է մի քանի գործոնով։ Նրա խոսքով, երիտասարդները հիասթափված են ինչպես հեղափոխությանը հաջորդած գործընթացներից, այնպես էլ պատերազմի հետևանքներից։

«Շատերը կորցրել են իրենց ընկերներին այս անվտանգային խնդիրների պատճառով, մասնակցել են հեղափոխությանը, չեն ստացել հեղափոխական օրակարգի լիովին իրագործումն արդեն ութ տարի անց, հիասթափվածությունը մեծ է, և նրանք փնտրում են նոր այլընտրանքներ», – նշել է նա։

Մովսեսյանի համոզմամբ, երիտասարդների հետ աշխատանքի դաշտը զիջվել է պրոռուսական ուժերին, որոնք կիրառում են արդյունավետ մեթոդներ՝ հակադրվելով արևմտյան արժեքներին։ «Ռեստարտ»-ի իրականացրած որակական հետազոտությունը ցույց է տվել, որ երիտասարդների շրջանում թուրքացման և ադրբեջանացման մասին վնասակար նարատիվները հաճախ ընկալվում են որպես վստահելի պնդումներ։

«Ըստ էության, Հայաստանում կան մի քանի հազար ակտիվ երիտասարդներ, որոնք ինֆորմացիայի բազմապատկողներ են համարվում։ Այսինքն՝ իրենք բոլոր տեղերում կան, իրենք փորձում են տարբեր նախաձեռնություններում ակտիվ լինել, և իրենք ունեն հեղինակություն երիտասարդական որոշակի  միջավայրում», – ընդգծել է Մովսեսյանը՝ հավելելով, որ հենց այս խմբերն են թիրախավորվում։

Նրա խոսքով, այս ուժերը գործում են ոչ միայն մեդիայով, այլև «վստահելի միջավայրերի» միջոցով՝ երիտասարդական ճամբարներ, ֆորումներ և առաջնորդության դպրոցներ կազմակերպելով, որտեղ հաճախ առաջարկվում են նաև նյութական խթաններ՝ այֆոններ, նոութբուքեր կամ գումար։

Յուրի Մովսեսյանը կարծում է, որ պրոարևմտյան ուժերի սխալը չափազանցված ու անիրատեսական խոստումներով հանդես գալն է, ինչը երիտասարդների շրջանում վստահություն չի ներշնչում։

«Երիտասարդները չեն վստահում այդ գերագնահատված պատկերացումներին Արևմուտքի, ԵՄ-ի վերաբերյալ։ Իրենք չեն հավատում, որ Հայաստանը, օրինակ, մյուս տարի անդամակցելու է ԵՄ-ին։ Երիտասարդների այդ մասամբ մեծ բաժինը, որ կա, իրենք ավելի շատ ուզում են տնային աշխատանք, թվեր, ռացիոնալ օրակարգ, իրատեսական օրակարգ», – ասել է նա։

Ըստ բանախոսի, երիտասարդները կողմ են դիվերսիֆիկացմանը և ավելի շատ կցանկանային լսել այնպիսի շոշափելի ծրագրերի մասին, ինչպիսիք են վիզայի ազատականացումը կամ ԵՄ-ի հետ առևտրի ընդլայնումը, քան ընդհանրական ու վերացական կոչեր։

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ հանրային բացասական ընկալումները Մովսեսյանը պայմանավորում է թե՛ հզոր հակաքարոզչությամբ, թե՛ իշխանության ոչ հետևողական հաղորդակցությամբ։ Նա նշել է, որ իշխանության ներկայացուցիչները հաճախ հակասական մեկնաբանություններ են տվել՝ ստեղծելով անվստահության մթնոլորտ։

Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, խորհրդարանական ընդդիմությունը կորցրել է իր դիրքերը, քանի որ ձախողվել է որպես այլընտրանք ներկայանալու հարցում։ «Դժվար է Հայաստանում, երբ որ դու մեկ անգամ լինում ես գլխավոր ընդդիմադիր թեկնածու, ձախողում ես, հետո այդ հինգ տարվա ընթացքում որևէ հետաքրքիր նախաձեռնություն չես սկսում, որը շատ լուրջ հանրաճանաչություն ունենա, մարդկանց ներգրավվածություն ունենա, և դու շարունակես այդքան տոկոս ունենալ», – եզրափակել է Յուրի Մովսեսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան