Քոչարյանը եկել էր ԱԺ՝ Փաշինյանին հեռացնելու, բայց չկարողացավ․ ընդդիմադիրները հիասթափվել են նրանից, կընտրեն այլ ուժի․ Թաթուլ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 10:40
Մասնավոր բիզնեսները գերծանրաբեռնում են մեր աղբատարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:17
Երկու կնոջ ֆինանսական կախվածության մեջ պահելով սեռական շահագործման են ենթարկել․ ՔԿ
07.09.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 7-ի դրությամբ
07.09.2026 | 09:46
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի
07.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.09.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
Բոլորը

«Անի» կենտրոնի հիմնադիր, լրագրող Թաթուլ Հակոբյանը Factor TV-ի հետ զրույցում վերլուծել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած սոցհարցման արդյունքները, անդրադարձել իշխանության «խաղաղության օրակարգին», ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող վերադասավորումներին և արտաքին միջամտության հնարավոր ռիսկերին։ Անդրադառնալով IRI-ի հարցմանը, որի համաձայն «Քաղաքացիական պայմանագիրը» զգալիորեն գերազանցում է մրցակիցներին, Հակոբյանը նշեց, որ ընդհանուր առմամբ դրանք կարող են արտահայտել իրական պատկերը։ Նա ՔՊ-ի առաջատարությունը կապեց առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի անձի հետ։

«Ես հատուկ եմ ասում Փաշինյանը, որովհետև Փաշինյանը շատ խարիզմատիկ առաջնորդ է, և առանց նրա տակը շատ բան չի մնա։ Որքան էլ որ իրենից դժգոհողներ լինեն, ինչքան էլ որ իր ղեկավարության տարիներին մենք կրած լինենք մեր վերջին հարյուրամյակի ամենասարսափելի պարտություններից մեկը՝ Արցախի հայաթափումը, ամեն դեպքում ինքը խարիզմատիկ առաջնորդ է», – ասաց նա՝ հավելելով. «Խարիզմատիկ անպայման չի նշանակում, որ լավ, հանճարեղ կամ շատ լավ, էլի։ Շատ կարևոր է ճանաչելիությունը»։

Վերլուծելով Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի վարկանիշի կտրուկ անկումը (21%-ից 4%)՝ Հակոբյանը սա բացատրեց ընդդիմադիր ընտրազանգվածի հիասթափությամբ։

«Նրանք [Քոչարյանի դաշինքը] եկել էին իշխանության՝ այս իշխանություններին հեռացնելու, չէ՞։ … Դա նրանք չկարողացան անել։ Եվ այն ընդդիմադիրները, որոնք օր առաջ ուզում են չտեսնել Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի դեմքը, բնականաբար նրանք հիասթափվել են։ Եվ նրանք պետք է գնան և ընտրեն մեկ այլ ուժի, որը խոստանում է, որ մեզ կազատի Նիկոլ Փաշինյանի և նրա ուժի իշխանությունից։ Սա շատ տրամաբանական է», – նշեց բանախոսը։

Նրա խոսքով՝ այս միգրացիան բացատրում է Սամվել Կարապետյանի ուժի բարձր ցուցանիշը հարցումներում։ «Այդ ձայները հիմնականում տարվելու են Փաշինյանին չընտրող զանգվածից։ Ընդդիմություն ասելով՝ հիմնականում գնալու են և ձայն են տալու Սամվել Կարապետյանի ուժին»։

Թաթուլ Հակոբյանի համոզմամբ՝ իշխանությունների ամենամեծ հաղթաթուղթը «խաղաղության օրակարգն» է, որը նրանք հաջողությամբ մոնոպոլիզացրել են։

«Պատերազմում պարտված և վախեցած ժողովրդի ֆենոմեն անվանենք, երբ որ մարդիկ ենթագիտակցորեն իրենց մեջ վախեր ունեն Ադրբեջանից, Ալիևից, ադրբեջանական բանակից, և խաղաղության օրակարգը իրավամբ աշխատում է», – պարզաբանեց նա։ «Սա ես համարում եմ, զուտ որպես քարոզչական նախընտրական միջոց, իշխանությունների ամենամեծ ձեռքբերումը, որովհետև այո, նրանք կարողացել են այդ օրակարգը հարց դարձնել և այս օրակարգով գնալ ընտրությունների»։

Խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ Հակոբյանը նշեց այն հակասությունը, որ Հայաստանի իշխանությունները հռչակում են արևմտամետ կուրս, մինչդեռ տնտեսական և հատկապես էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից միայն խորացել է։

«Մեր էներգետիկ պաշարների 80%-ից ավելին ռուսների կամ ռուսական վերահսկողության տակ է գտնվում։ Դուք հասկանու՞մ եք սա ինչ թիվ է։ Մենք գիտենք՝ ինչով է խորացել ապրանքաշրջանառությունը։ Ռուսական պատժամիջոցները շրջանցող երկիր ենք դարձել»։

Չնայած հանրության շրջանում աճող հակառուսական տրամադրություններին, որոնք, ըստ նրա, պայմանավորված են 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի որդեգրած քաղաքականությամբ, Հակոբյանը զգուշացնում է չթերագնահատել Մոսկվայի ազդեցությունը։

«Ասել և ասում եմ՝ Ռուսաստանի մահանալու մասին մոլորությունը չափազանց վտանգավոր է Հայաստանի համար։ Ես կարծում եմ՝ այն պահին, որ Ռուսաստանը որոշի, որ Հայաստանում իշխանություն չպիտի լինի այս ուժը, գործող ուժը, դա չի լինի։ Ես այդպես եմ մտածում։ Ես համարում եմ, որ ռուսները հիմա Ուկրաինայում ներքաշված են, և իրենք շատ ավելի ստրատեգիական, շատ ավելի կարևոր խնդիրներ են լուծում»։

Նա ընդգծեց, որ Հայաստանի համար հիմնական սպառնալիքը գալիս է «արևելքից, այսինքն՝ Ադրբեջանից», ոչ թե Թուրքիայից։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան