Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը կարող է դառնալ Իրանի թիրախը. ԶԼՄ-ներ

Լուրեր

02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
Բոլորը

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարի անվտանգության վերաբերյալ մտահոգությունները կրկին ի հայտ եկան՝ այն բանից հետո, երբ իրանական լրատվամիջոցները տարածեցին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի խորհրդականի խոսքերը, որը պնդում էր, որ Թեհրանը միջոցներ կձեռնարկի, նրա բնորոշմամբ, «թշնամիների նավթի մատակարարման ուղիների դեմ», գրում է Turkiye today-ը։

Այս հայտարարությունը սրել է մտահոգությունները, որ ԲԹՋ խողովակաշարը կարող է լինել պոտենցիալ թիրախների շարքում, հաղորդում է Middle East Eye-ը՝ հղում անելով մի քանի արաբական աղբյուրների։

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարը տարածաշրջանի խոշոր նավթային երթուղիներից մեկն է, որը Կասպից ծովի ավազանում գտնվող ադրբեջանական Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթահանքերից հում նավթ է տեղափոխում Թուրքիայի հարավում գտնվող Միջերկրական ծովի Ջեյհան նավահանգիստ՝ ապահովելով եվրոպական շուկաներ արտահանման հիմնական կապը։

Փոխադրման հզորությունը կազմում է օրական 1,2 միլիոն բարել, և բրիտանական էներգետիկ հսկա BP-ն ունի ամենամեծ բաժնեմասը՝ 30%։

Իրանի բարձրաստիճան աղբյուրները MEE-ին հայտնել են, որ Իսրայելն «իր կեղտոտ աշխատանքը Իրանի և տարածաշրջանի դեմ կատարում է Ադրբեջանի միջոցով», հավելելով, որ վերջին տարիներին դա ավելի է մեծացել։

Reuters-ը, իր հերթին, հաղորդում է, որ Իրաքի նավթի բեռնումը Թուրքիայի Ջեյհան նավահանգստում դադարեցվել է մարտի 3-ին՝ հղում անելով նավագնացության աղբյուրին։

Հյուսիսային Իրաքից արտահանումը վերսկսվել էր սեպտեմբերի վերջին՝ երկամյա դադարեցումից հետո, Բաղդադի և Էրբիլի միջև կնքված ժամանակավոր համաձայնագրից հետո, որը վերաբերում էր օրական 180,000-ից 190,000 բարել նավթի բեռնափոխադրումներին։ Որևէ նշան  չկա, որ կասեցումն ուղղակիորեն կապված է Թեհրանից ստացված վերջին հայտարարությունների հետ։

Շաբաթավերջին սկսված ԱՄՆ-Իսրայել համատեղ ավիահարվածներից հետո Իրանը պատասխան հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարձակումներ է սկսել Պարսից ծոցի մի շարք երկրներում, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմական և դաշնակիցների բազաներ, հարվածելով Կատարի, Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների և Օմանի նավթագազային կարևոր օբյեկտներին։

Հորմուզի նեղուցով, որը համաշխարհային նավթի և գազի արտահանման մոտ 20%-ի համար խոչընդոտ է հանդիսանում, նավագնացությունը լրջորեն խաթարվել է, երբ Թեհրանը սպառնաց միջոցներ ձեռնարկել տարանցիկ անցում կատարող նավերի դեմ, ինչը հանգեցրել է  էներգակիրների գների կտրուկ աճի։

Brent տեսակի նավթի գինը 2024 թվականի հուլիսից ի վեր առաջին անգամ գերազանցեց 85 դոլարը մեկ բարելի համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի