Սկսվել է տարածաշրջանային պատերազմ, Իրանի դեմ հարձակմանը կարող են նոր երկրներ ներգրավվել․ Արմեն Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Տարածաշրջանային հարցերով փորձագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանը Factor TV-ի եթերում վերլուծել է Իրանի, Իսրայելի և ԱՄՆ-ի միջև զինված հակամարտությունը՝ այն որակելով որպես կանխատեսելի զարգացում և «կենաց-մահու պայքար» Իրանի իշխող վարչակարգի համար։
«Այս պահի դրությամբ պատերազմն ընթանում է այն սցենարով, որը մենք կանխատեսում էինք։ Այսինքն՝ արագ լուծվող խնդիրներ, որպես այդպիսին, չկային», – նշել է Պետրոսյանը։

Փորձագետի գնահատմամբ՝ կողմերից յուրաքանչյուրը մասնակիորեն հասել է իր նպատակներին։ Եթե ԱՄՆ-ի և Իսրայելի համար նպատակ էր Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների վերացումը, ապա այդ նպատակը, ըստ նրա, իրականացվել է։ «Դա կարող ենք ֆիքսել որպես արդյունք», – ասել է նա։

Միևնույն ժամանակ, իրանական կողմը, չնայած կորուստներին, կարողացել է պահպանել պետական համակարգի կենսունակությունը՝ գործի դնելով սահմանադրական մեխանիզմները։ «Հոգևոր առաջնորդի սպանությունից հետո գործում է Իրանի սահմանադրությունը։ Այսինքն, տեսնում ենք, որ իրանական իշխանությունները փորձում են աշխատացնել մայր օրենքը և ըստ դրա շարունակել երկրի կառավարումը»։
Արմեն Պետրոսյանի խոսքով՝ հակամարտության տարածումը Մերձավոր Արևելքում Իրանի պաշտպանական ռազմավարության մի մասն է։

«Տարածաշրջանային պատերազմ ապահովելու սցենարը, դա իրանական կողմի ռազմավարական ուղղություններից մեկն է՝ ինքնապաշտպանական ռազմավարական ուղղություններից մեկը», – ընդգծել է նա։ Սա նշանակում է, որ Իրանը փորձում է ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա՝ թիրախավորելով նրա դաշնակիցներին և ռազմաբազաները ողջ տարածաշրջանում։

Փորձագետը համոզված է, որ հակամարտության իրական նպատակը ոչ թե Իրանի միջուկային կամ հրթիռային ծրագրերն են, այլ երկրում իշխանափոխություն իրականացնելը։ «ԱՄՆ-ն ուղիղ կերպով պահանջել է, դրել է իրանական բանակցող խմբի առջև, դա վարչակարգի փոփոխությունն է։ Այն խնդիրը, որը ներկայումս փորձում է իրականացնել ռազմական ճանապարհով։ Այսինքն այս պահին բանակցությունների թեման Իրանում գործող վարչակարգի լինել-չլինելն է»։

Այս պայմաններում Իրանի իշխանությունները զիջումների գնալու տեղ չունեն, քանի որ դա կնշանակեր հրաժարվել սեփական գաղափարախոսությունից։ «Այս պատերազմը գնահատվում է Իրանում գործող վարչակարգի կողմից որպես վերջին պատերազմ։ Հետևաբար, կենաց և մահու պայքարի տրամաբանությամբ է գործում», – նշել է Պետրոսյանը։

Չնայած Հարավային Կովկասը ներգրավված չէ ռազմական գործողություններում՝ փորձագետը նշում է առկա ռիսկերը։ Դրանք հիմնականում վերաբերում են տնտեսական և լոգիստիկ ոլորտներին։ «Առաջին հերթին դա, հատկապես Հայաստան-Իրան տնտեսական կապերն են, որոնք կամա-թե-ակամա որոշակի հետևանքներ են ունենալու։ Արդեն իսկ լոգիստիկ խնդիրներ կան, տարբեր բեռնափոխադրողներ չեն կարողանում արդեն Իրանի տարածքն օգտագործել», – ասել է նա՝ չբացառելով նաև հնարավոր հումանիտար խնդիրների առաջացումը։

Ըստ Պետրոսյանի, Հարավային Կովկասում ներկա իրավիճակն ավելի կառավարելի է, քան նախորդ տարիներին՝ պայմանավորված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգով և ԱՄՆ-ի ներգրավվածությամբ, ինչը զսպող գործոն է Ադրբեջանի համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան