Ալիևը կնոջը նոր պաշտոնի է նշանակել

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Ադրբեջանում ստեղծվում է նոր մարմին՝ Թվային զարգացման խորհուրդ, որը կվերահսկի թվայնացումը, էլեկտրոնային կառավարումը, արհեստական ​​բանականությունը և նորարարությունը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս մասին հրամանագիր է ստորագրել։

Հրամանագրի համաձայն՝ խորհուրդը կհամակարգի պետության թվային զարգացման քաղաքականությունը, կհետևի այս ոլորտում իրականացվող ծրագրերին և նախագծերին: Մարմինը նաև կպատրաստի կարգավորող փաստաթղթերի կատարելագործման առաջարկներ և կհամակարգի պետական ​​մարմինների գործունեությունը:

Խորհրդի նախագահն է երկրի առաջին տիկին ու  փոխնախագահ Մեհրիբան Ալիևան։ Այն ներառում է նաև նախագահի օգնականներին, հիմնական տնտեսական բլոկների նախարարներին, Կենտրոնական բանկի նախագահին և Պետական ​​նավթային հիմնադրամի գործադիր տնօրենին։

Հրամանագրի համաձայն՝ խորհրդի գործունեությունը կազմակերպելու համար հանձնարարվել է ստեղծել Խորհրդի քարտուղարություն և քարտուղարության գործառույթները հանձնարարվել են թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանը։ Այն կունենա լիազորություններ ներգրավելու տեղական և արտասահմանյան փորձագետների, ինչպես նաև տարբեր ոլորտներում աշխատանքային խմբեր ստեղծելու համար։

Հրամանագրի համաձայն՝ Խորհուրդը պետք է տարին մեկ անգամ նախագահին զեկուցի իր գործունեության մասին։

Այս որոշումը կայացվել է փետրվարի 11-ին Ալիևի կողմից «Ադրբեջանի նոր թվային ճարտարապետություն» միասնական գործողությունների ծրագրին նվիրված նիստից 16 օր անց: Այդ նիստում նա հայտարարել էր, որ «այս հարցը մեծապես կորոշի ապագա զարգացումը»։

Այնուամենայնիվ, որոշ փորձագետներ նշում են, որ Ադրբեջանի կառավարությունը մոտ 10 տարի առաջ հայտարարել էր իր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու նպատակի մասին: Սակայն այս ընթացքում երկիրը դեռևս մեծապես կախված է եղել նավթից և գազից ստացված եկամուտներից: Մասնագետները կասկածանքով են վերաբերվում «նորարարության վրա հիմնված տնտեսական մոդելի անցնելու» հայտարարված նպատակներին և ընդգծում են իրական կառուցվածքային բարեփոխումների կարևորությունը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի