«Մարտի 1-ի» գործով որպես մեղադրյալ պետք է նաև Աղվան Հովսեփյանին ներգրավել․Գագիկ Ջհանգիրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Այն տեմպը, այն ընթացքը, որով տեղաշարժվում է Մարտի 1-ի գործը, կարծում եմ դանդաղ է։ Անցել է 10-11 տարի։ Իսկ արդարադատության դեմ կատարված բոլոր հանցագործությունները հիմնականում միջին ծանրության և ծանր հանցագործություններ են, դրանց քրեական պատասխանատվության ժամկետը ընդամենը 10 տարի է։ Եթե մենք մի քիչ էլ դանդաղենք, ապա հանցագործություններ կատարած բոլոր ոստիկանների, դատախազների, դատավորների քրեական պատասխանատվության ժամկետը կլրանա, և մենք որևէ մեկին մեղադրանք չենք կարող առաջադրել»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Մարտի 1-ի գործով քնախկին քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանը։

Անդրադառնալով Հատուկ քննչական կոմիտեի այն հրապարակմանը, թե Մարտի 1-ի գործով ավագ քննիչ Վահագն Հարությունյանի ցուցումով մոտ 1000 փամփուշտ է կեղծվել, Գ․Ջհանգիրյանը կարծիք հայտնեց, որ  փոխած և ոչնչացված փամփուշտների թիվը 50-60 անգամ ավելին է եղել, քանի որ Մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ այդ տարածքում մի քանի ժամ հրաձգություն էր տեղի ունեցել։

-Ձեր կարծիքով փամփուշտներից բացի ուրիշ ապացույցներ նույնպես ոչնչացվել կամ կեղծվել են։

– Իհարկե, կեղծվել են, ոչ միայն մաքրվել են այդ գործով շատ ապացույցներ, այլև օպերատիվ տնտեսություններն են մաքրել, բայց հո ականատեսներից շատերը ողջ են։ Այդ դեպքերը տեղի են ունեցել հազարավոր ոստիկանների, ներքին գործերի ծառայողների, բանակային ստորաբաժանումների, քաղաքացիների, ընդդիմադիրների, նախկին իշխանության ներկայացուցիչների աչքի առաջ։ Այդ բոլորին հո չեն կարող ոչնչացնել։

– Միայն հեղափոխությունից հետո՝ մարտի 1-ի գործով նոր զարգացումների արդյունքում հայտնի դարձավ, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է։ Որքանո՞վ  է ճիշտ այլ երկրի քաղաքացու  պաշտպանության նախարար նշանակելը։

– Այլ երկրի քաղաքացու կարելի է մշակույթի, սպորտի նախարար նշանակել, բայց այլ երկրի քաղաքացու ինչպես կարելի է քո ազգային անվտանգությունը կամ պաշտպանությունը վստահել։ Այդ որոշումն ի սկզբանե սխալ է եղել։ Իսկ հիմա ՌԴ-ն իրավունք ունի իր քաղաքացուն ՀՀ-ին չհանձնելու, ասի՝ ինչ մեղադրանք ներկայացնում եք, ուղարկեք մեզ, եթե մեր իրավապահ մարմինները գտնեն, որ այդ արարքները քրեորեն պատժելի են, ընթացք կտանք։

– Իսկ ինչ կասեք նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մասով, չէ որ գլխավոր դատախազությունն էր քննությունը վերահսկող մարմինը։

– Ես կարծում եմ, որ Վահագն Հարությունյանից հետո հաջորդ պաշտոնյան նա պետք է լինի, որը մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավվի, որովհետև բոլոր հանձնարարությունները ինքն է տվել քննչական խմբի ղեկավարին։ Առանց նրա գիտության որևէ գործողություն չէր կարող կատարվել, որևէ անմեղ մարդու չէին կարող մեղադրել։ Այդ մեղադրանքների մոգոնումը նրան է պատկանում, դա իր գրիչի, կարելի է ասել նաև մտավոր կարողությունների ստեղծագործությունն է։

– Ձեր կարծիքով, այնուամենայնիվ, Մարտի 1-ի գործն ամբողջությամբ կարո՞ղ է բացահայտվել՝ ովքե՞ր էին կազմակերպիչները, հրաման տվողները, սպանության հեղինակները։

– Իհարկե, չի կարող չբացահայտվել, պարզապես ժամանակ է պահանջվում։ Պարզապես մտահոգություն ունեմ, որ այս դանդաղկոտության մեջ կորցնելու ենք չարագործներին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը։

– Հոկտեմբերի 27-ի դեպքերից էլ մոտ երկու տասնամյակ է անցել, հնարավո՞ր է այդ գործն էլ բացահայտվի։

– Գուցե իշխանությունն այլ մոտեցում որդեգրի, բայց ես այն կարծիքին եմ, որ նախ պետք է Մարտի 1-ի գործը ավարտին հասցնել, քանի որ մեր ողջ քննչական, օպերատիվ հետախուզական ծառայությունները խիստ ծանրաբեռնված են։ Գոնե հիմնական դերակատարներին մեղադրանքներ առաջադրվեն, ամփոփվեն, ուղարկվեն դատարան, հետո նոր անդրադառնան Հոկտեմբերի 27-ի գործին։

-Տարիներ առաջ դուք ասել էիք, թե երբ լինեք շարքային քաղաքացի և պաշտոն չզբաղեցնեք, Հոկտեմբերի 27-ի գործի մասին կխոսեք։ Երբ եք խոսելու;

– Կգա ժամանակը, կասեմ։ Վարույթը կարճվել է, եթե վերսկսվի և իմ օգնության կարիքը զգացվի, ես կխոսեմ։ Հիմա դրա ժամանակը չէ։

– Իսկ նոր իշխանությունների օրոք ինչպե՞ս եք պատկերացնում ձեր քաղաքական կամ մասնագիտական ապագան։

– Ես ինձ քաղաքական մարդ չեմ համարում։ Այսօր էլ աշխատում եմ, խնդիրները բարձրաձայնում եմ մասնագիտական հարթության վրա և առաջիկայում էլ կշարունակեմ օգնել։ Մենք պետք է այնպես անենք, որ նոր իշխանությունը հաջողի, և ոչ թե ձախողի՝ մենք ուրախանանք։
– Հնարավո՞ր է՝ իրավապահ համակարգում նորից որևէ պատասխանատու աշխատանք ունենաք։

– Որևէ առաջարկ չի եղել, իմ առջև որևէ խնդիր դրված չէ։ Բայց անկախ որևէ ֆորմալ պաշտոնից՝ ես իմ մասնագիտական հնարավորությունների շրջանակներում փորձում եմ օգտակար լինել։

Հարցազրույցն՝ ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արմինե Ավետյան