Ալիևը, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» հուշահամալիր է բացել

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան և ընտանիքի անդամները, որոնք այցով Արցախում են, մասնակցել են Իվանյանում, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» հուշարձանի բացմանը։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Իլհամ Ալիևը ծաղկեպսակ է դրել հուշարձանի մոտ։ Ադրբեջանի նախագահի օգնական Անար Ալեքբերովը նրան և Մեհրիբան Ալիևային ծանոթացրել է հուշարձանի կառուցման մասին։

Նախագիծը իրականացվել է Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից մշակված հայեցակարգի հիման վրա։

Հուշարձանը չորս կողմերից շրջապատող մոնոլիտը ձևավորված է խորհրդանշական ձեռքերի տեսքով, որոնք փորձում են պաշտպանել Խոջալուի բնակիչներին։

 

Հուշարձանի հաջորդ մասը ներառում է հավաքների դահլիճ, որը նախատեսված է պաշտոնական միջոցառումների և հիշատակի արարողությունների անցկացման համար։

Ալիևը գրառում է արել հուշահամալիրի հուշամատյանում։ Ավելի ուշ Ալիևն ու ընտանիքի անդամները հանդիպել են տեղի հանրության  ներկայացուցիչների հետ։

Նշենք, որ Խոջալուի արյունահեղությունը ազատամարտի ժամանակ Իվանյան (Խոջալու) գյուղի ազատագրման ընթացքում տեղի ունեցած միջադեպ է , որի ժամանակ սպանվել է ադրբեջանական քաղաքացիական բնակչություն։ Սպանություններն իրականացվելու վերաբերյալ շրջանառվում են տարբեր վարկածներ, սակայն դրանում Բաքուն մեղադրում է հայկական կողմին։

Ադրբեջանի պաշտոնազուրկ նախագահ Այազ Մութալիբովի խոսքերով՝ այդ դեպքերը կազմակերպված էին իր ընդդիմադիրների կողմից, որպեսզի Ադրբեջանում հեղաշրջում անեին․ այսինքն՝ Ադրբեջանում գոյություն ունեին ուժեր, որոնք կազմակերպված կերպով զբաղվում էին Աղդամի ճանապարհին ընկած Խոջալուի բնակչների մարմինների պղծմամբ որպեսզի հետագայում այդ նկարները քաղաքական նպատակներով իր դեմ կարողանային օգտագործել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի