Եթե այս ընտրություններում փողը դեր չխաղա, ունենալու ենք հզոր Ազգային ժողով․ Էդմոն Մարուքյան

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ազգային ժողովի «Ելք» խմբացկության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին մի քանի ուղերձներով դիմեց ՀՀ քաղաքացիներին։

«Բոլոր ընտրատարածքներում ունենալու ենք ակտիվ մասնակցող թեկնածուներ՝ և՛ ռեյտինգային, և՛ համամասնական ընտրակարգով։ Ես կոչ կանեի մեր քաղաքացիներին, որ ակտիվորեն մասնակցեն մեր քարոզարշավին, կապվեն մեր շտաբների, մեր կուսակցական գրասենյակների հետ: Շատ կարևոր է, որ այս խորհրդարանական ընտրությունները իրապես լինեն արդար և թափանցիկ, լինեն հավասար մրցակցային, և նախկինի արատավոր բարքերն ու երևույթները հաղթահարենք։ Ունենանք մի իրավիճակ, որ  ընտրություններից հետո որևէ մեկը չկարողանա ասել, թե ընտրություններից հետո ունեցել են խնդիրներ»,-ասաց Էդմոն Մարուքյանը։

Պատգամավորը նշեց, որ թեև արդեն իսկ ստանում են տարատեսակ հաղորդագրություններ՝ կապված նախատեսվող ընտրախախտումների հետ,  ինքը, սական, դրանք համարում է բամբասանք, բայցև կոչ է անում քաղաքացիներին ցանկացած իրավախախտման պարագայում կապվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակ:

«Եթե այս ընտրություններում փողը դեր չխաղա, մարդկանց ազատ կամքի արտահայտման վրա ճնշում չլինի, ես վստահ եմ՝ մենք ունենալու ենք հզոր Ազգային ժողով, որը ձևավորվելու է քաղաքացու ազատ  կամարտահայտմամբ  և «Լուսավոր Հայաստան» անվանումով խմբակցություն»,-ասաց Մարուքյանը՝ հաջողություն մաղթելով բոլոր քաղաքական ուժերին։