Մեր ջանքերն առաջնորդվում են այն գիտակցմամբ, որ մարդու իրավունքների ոլորտում առաջընթացը հազվադեպ է անմիջապես նկատվում. Միրզոյանը՝ Ժնևում

Լուրեր

26.03.2026 | 23:44
Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին
26.03.2026 | 23:17
Ադրբեջանը դադարեցրել է ՄԻԵԴ որոշումների կատարման հարցում համագործակցությունը. հարյուրավոր գործեր քննության փուլում են
26.03.2026 | 23:03
Սպիտակ տանը միջոցառմանը Մելանյա Թրամփը ներկայացել է անակնկալ հյուրի՝ հումանոիդ ռոբոտի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 22:50
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.03.2026 | 22:39
Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ համակարգված Իրաքից դուրս է բերել իր զորքերը
26.03.2026 | 22:21
Քննարկվել են ՀՀ ՊՆ-ի և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր
26.03.2026 | 22:09
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
26.03.2026 | 22:03
Արցախի տարածքում ականի պայթյուն է տեղի ունեցել․ վիրավոր կա
26.03.2026 | 21:51
Իրանն ամրապնդում է Խարգ կղզու պաշտպանությունը՝ ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողությունից մտահոգության ֆոնին. CNN
26.03.2026 | 21:41
Առատ տեղումներ և գետերի ջրի ելքերի մեծացում. ՓԾ-ն հորդորում է խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց
26.03.2026 | 21:30
Ամերիկացիներն ինձ ասում էին՝ եթե ռուսները չկարողանան պաշտպանել արցախահայերին, ավելի լավ չէ՞ նրանց Հայաստան բերել․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 21:20
Ալեն Սիմոնյանը ներողություն չի խնդրում հայհոյելու համար․ ինչ է պատմում ԱԺ նախագահը միջադեպից
26.03.2026 | 21:19
Թրամփը բացահայտել է Իրանի «իրական նվերը» ԱՄՆ-ին
26.03.2026 | 21:02
Վարժական հավաքի պահեստազորայիններիի վնասվածքի դեպքով կա ձերբակալված. ՔԿ
26.03.2026 | 21:00
Փաշինյանի և Քոչարյանի բանավեճը «էշի պես զռալու» մասին՝ քաղաքական մտքի բացակայության արդյունք է․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԻԽ 61-րդ նստաշրջանի բարծրաստիճան հատվածում ՀՀ կողմից կազմակերպված հարակից միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։

«Ձերդ գերազանցություններ,

Հարգելի՛ գործընկերներ,

Ուրախ եմ բացել այս պանելային քննարկումը, որը համատեղ կազմակերպվել է Հայաստանի և Դանիայի մարդու իրավունքների ինստիտուտի կողմից։ Այսօրվա քննարկումը հնարավորություն է ընձեռում մտքեր փոխանակել Մարդու իրավունքների խորհրդի գործունեության շրջանակներում հաշվետվողականության ամրապնդման դերի, ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունների գործնական կյանքի կոչման շուրջ։ Հենց իրականացումն ու հետևողական քայլերն են վստահություն հաղորդում մեր աշխատանքին։ Դրանք ապահովում են, որ մեր հանձնառությունները վերածվեն կոնկրետ քաղաքականության և չափելի առաջընթացի։

Իրապես, այս շարունակականությունը զուտ տեխնիկական համագործակցության շրջանակներից անդին է. այն նախևառաջ քաղաքական պատասխանատվության ազդակ է։ Այն ժամանակահատվածում, երբ մարդու իրավունքների պաշտպանության շուրջ ու հումանիտար համագործակցությունը բախվում են աճող մարտահրավերների, նման պատասխանատվության նշանակությունն առավել քան ակնառու է դառնում։ Հայաստանի համար հաշվետվողականության ամրապնդումը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության ու Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներին մեր ավելի լայն հանձնառության մի մասն է։

Մեր ազգային փորձը գործնական օրինակ է, թե ինչպես են այդ սկզբունքները ստանում ինստիտուցիոնալ մարմնավորում։ 2024 թվականին ՀՀ վարչապետի հրամանագրով Հայաստանում ներդրվել է մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման Ազգային մեխանիզմ։ Սա նշանավորեց հատվածական ու ժամանակավոր հաշվետվողականությունից գիտակցված անցում դեպի մարդու իրավունքների ոլորտում հանձնառությունների կառուցվածքային և շարունակական իրականացում՝ ամրապնդելով ինստիտուցիոնալ հիշողությունը, բարելավելով միջգերատեսչական համագործակցությունը և վերահաստատելով բարեխիղճ ներգրավվածությունը միջազգային մեխանիզմներում։

Այս քաղաքական ընտրության կյանքի կոչումը շարունակվեց նորարարության միջոցով։ 2025 թվականի դեկտեմբերին Հայաստանը գործարկել է հատուկ թվային հարթակ՝ աջակցելու ազգային մեխանիզմի աշխատանքին։ Նոր գործիքը՝ Հայաստանի մոնիտորինգի և հաշվետվողականության ինստիտուցիոնալ ցանցը` ԱԻ-ՆԵՄՐԱ-ն, թվային հարթակ է, որը մարդու իրավունքները և տեխնոլոգիաները դնում է գործնական փոխազդեցության մեջ։

Այն գործում է որպես միջազգային և տարածաշրջանային մոնիթորինգային մեխանիզմների, այդ թվում՝ ՄԱԿ պայմանագրային մարմինների և հատուկ ընթացակարգերի, Համընդհանուր պարբերական դիտարկման, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մոնիտորինգային մարմինների կողմից Հայաստանին ուղղված առաջարկությունների կենտրոնացված հարթակ։ Այս առաջարկությունները մեկ հստակ և որոնելի շրջանակում համախմբելով՝ հարթակը բարձրացնում է համակարգվածությունը, հեշտացնում է համակարգված հետևողականությունը և ամրապնդում է Հայաստանի ներգրավվածությունն ինչպես գլոբալ, այնպես էլ եվրոպական մարդու իրավունքների համակարգերում։

Իր տեխնիկական գործառույթներից անդին հարթակը ծառայում է որպես համակարգման և վերլուծության գործնական մեխանիզմ։ Այն ապահովում է կառուցվածքային հետևողականություն, նպաստում է հաստատությունների միջև երկխոսությանը և աջակցում է տեղեկացված քաղաքականությունների մշակմանը։ Հարթակի գործնական կիրառությունն առավել մանրամասն կներկայացվի այս պանելային քննարկման ընթացքում։

Ձերդ գերազանցություններ,

Հարգելի՛ գործընկերներ,

Մեր ջանքերն առաջնորդվում են այն գիտակցմամբ, որ մարդու իրավունքների ոլորտում առաջընթացը հազվադեպ է անմիջապես նկատվում։ Այն պահանջում է հետևողականություն, երկխոսության պատրաստակամություն և կայուն քաղաքական կամք։

Հայաստանը հավատարիմ է մնում մարդու իրավունքների միջազգային մեխանիզմների և Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի հետ սկզբունքային համագործակցությանը, որի առաջնորդությունն ու փորձագիտական աջակցությունն անփոխարինելի են համակարգի ամբողջականության համար: Միավորված ազգերի կազմակերպության ուժը կայանում է բոլոր անդամ պետությունների միջև երկխոսության համար ներառական հարթակ ապահովելու կարողության մեջ։ Հետևաբար, Մարդու իրավունքների խորհրդի հետ ներգրավվածությունը ոչ թե ընթացակարգային, ֆորմալ գործընթաց է, այլ բովանդակային ժողովրդավարական գործելակերպ՝ հիմնված հարգանքի, երկխոսության և հաշվետվողականության վրա:

Նախքան եզրափակելը, կցանկանայի նշել, որ մարդու իրավունքների վերաբերյալ հաշվետվողականությունը միայն զեկույցների ժամանակին ներկայացումը չէ: Այն նաև որդեգրած քաղաքականությունը պարզաբանելու, ուշադիր լսելու և, անհրաժեշտության դեպքում, ընթացքը շտկելու պատրաստակամություն է։ Հաշվետվողականությունը պարբերական պահանջից կառավարման և պատասխանատվության շուրջ մշտական երկխոսության վերածելն է, ի վերջո, բովանդակություն հաղորդում հանձնառություններին և ամրապնդում ինստիտուցիոնալ վստահելիությունը:

Հուսով եմ՝ այսօրվա մտքերի փոխանակումը կխորացնի մեր պատկերացումները կիրարկման գործընթացի վերաբերյալ՝ այս մշտապես զարգացող փորձառության համատեքստում:

Շնորհակալ եմ և մաղթում եմ արդյունավետ քննարկումներ»,- ասել է Միրզոյանը։