Ստացված եզրակացությունները պետք է պետկառավարման համակարգում ինստիտուցիոնալ փոփոխությունների հիմք դառնան․ ՀՀ վարչապետ

Լուրեր

10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Կառավարությունում քննարկվել են պետական կառավարման համակարգում կատարողականի գնահատման համակարգին և մրցունակ կադրերի ներգրավմանը վերաբերող հարցեր։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների շրջանակում պետական կառավարման համակարգում կատարողականի գնահատման և դրա հիմքով խրախուսման պիլոտային ծրագրի ընթացքը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է պետական կառավարման համակարգի արդյունավետության և մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրի ընթացքի, իրականացված վերլուծությունների արդյունքների վերաբերյալ, մանրամասներ ներկայացրել սոցիալական երաշխիքների շրջանակի և ծրագրի շարունակականության ապահովման օրենսդրական անհրաժեշտ կարգավորումների վերաբերյալ:

Հանդիպմանը քննարկվել են նոր պահանջներին համապատասխան մարդկային ռեսուրսների ու մասնագիտական կարողությունների զարգացմանն ու մոտիվացիոն մեխանիզմների մշակմանն ուղղված քայլերը:

Ամփոփելով քննարկումները՝ վարչապետն ընդգծել է, որ ծրագրի արդյունքները պետք է շարունակական վերլուծության ենթարկվեն, ստացված եզրակացությունները պետական կառավարման համակարգում ինստիտուցիոնալ փոփոխությունների հիմք դառնան և նպաստեն ոչ միայն մրցունակ կադրերի պահպանմանը, այլ նաև նորերի ներգրավմանը»,- ասված է հաղորդագրությունում։