Ավելի քան 200,000 զոհ․ լրագրողները հաշվել են Ուկրաինայի դեմ պատերազմում ՌԴ կորուստները

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

BBC-ի ռուսական ծառայության, Mediazona-ի և կամավորների թիմի տվյալներով՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժման չորս տարիների ընթացքում զոհվել է առնվազն 200,186 ռուս զինծառայող, գրում է Current time-ը։

2025 թվականին հաստատվել է 49,935 ռուս զինվորականի մահ։  Լրագրողների կարծիքով, անցյալ տարի ռուս զինվորականների մահերի թիվը կարող է գերազանցել 90,000-ը, քանի որ տասնյակ հազարավոր մահվան դեպքերի մասին տվյալներ մնում են չմշակված։

«Ներկայումս հայտնի է, որ 2025 թվականին 40%-ով ավելի շատ մահախոսականներ են հրապարակվել, քան նախորդ տարի։ Կարելի է բարձր վստահությամբ ասել, որ 2025 թվականը՝ չնայած հնարավոր խաղաղության շուրջ մի շարք դիվանագիտական ​​հանդիպումներին և բանակցություններին, ամենաարյունալի տարին կլինի ռուսական բանակի համար», – նշվում է հրապարակման  մեջ։

Զոհերի մեծամասնությունը (57%), ինչպես նախկինում, կամավորներ, մոբիլիզացվածներ և դատապարտյալներ են: Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի հետազոտող Ալեքսանդր Կոլյանդրը կանխատեսում է, որ պատերազմին վճարովի պայմանագրով մասնակցել ցանկացողների թիվը միայն կաճի, քանի որ տնտեսությունը դանդաղում է, իսկ աշխատավարձի աճը նվազում է։

Լրագրողների վերլուծության համաձայն՝ պայմանագիրը ամենից հաճախ ստորագրում են փոքր քաղաքների և գյուղերի բնակիչները, որտեղ կայուն և լավ վարձատրվող աշխատանք չկա, և տեղական ինքնակառավարման մարմինների ագիտացիան կարող է ավելի գործուն լինել, քան խոշոր քաղաքներում։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի