ՀԱՊԿ-ն իր ներսում խնդիրներ ունի շտկելու. ԱԳՆ խոսնակը Լուկաշենկոյի հայտարարության հետ կապված իրավիճակը կոռեկտ չի համարում

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Հայաստանը ՀԱՊԿ-ն դիտարկում է որպես հավաքական անվտագության օրակարգի շուրջ քննարկումների օրակարգի հարթակ, որը վերաբերում է վեց երկրների, և վերջին զարգացումն ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ-ն իր ներսում խնդիրներ ունի շտկելու: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, տեղի ունեցած ճեպազրույցում նշեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Բելառուսի նախագահի և այդ երկրում Ադրբեջանի դեսպանի հանդիպման ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված խնդիրը քննարկելու նպատակահարմարության մասին հարցին:

«Բնականաբար, այս զարգացումն ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ շրջանակում դեռևս նմանօրինակ զարգացումների վերաբերյալ քննարկումների անհրաժեշտություն կա: Սա ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ-ն իր ներսում խնդիրներ ունի շտկելու: Ինչ վերաբերում է այս իրադրությանը, պետք է նշեմ, որ դա, ի վերջո, կոռեկտ չէ»,- ընդգծեց Աննա Նաղդալյանը:

Ինչ վերաբերում է Կազմակերպությունում նախագահությանը. ԱԳՆ խոսնակը հիշեցրեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում նախագահել է 2015-2016 թվականներին, և դա համարվել է ամենահաջող նախագահություններից մեկը. «Սա կարող եմ համարել լավագույն պատասխանը մեր նախկին նախագահության գնահատականին»:

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը խոսել էր ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրության մասին՝ նշելով, որ Հայաստանը ղեկավարում է ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, ինչը ծանր բեռ է անցումային փուլում գտնվող երկրի համար: