Ով է մանիպուլացնում․ Factor TV-ին հասանելի է դարձել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութի գործով փորձաքննության պատասխանը

Լուրեր

19.02.2026 | 19:00
Շոյգուն, Լավրովը սպառնալով վախեցնում են ՀՀ-ին, որ դադարեցնենք Արևմուտքի հետ գործակցությունը․ չպիտի տրվենք դրան․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 18:48
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսի հետ
19.02.2026 | 18:35
Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ալիևի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 18:34
Գիրքը՝ լավագույն նվեր․ ինչ են կարդում Հայաստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 18:31
Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստը Վաշինգտոնում․ ՈՒՂԻՂ
19.02.2026 | 18:26
Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը ժամանել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 18:17
«Օրենքը պետք է հաղթանակի». Բրիտանիայի Չարլզ III թագավորը` եղբոր ձերբակալության մասին
19.02.2026 | 18:09
Եվրահանձնաժողովը հաստատել է SOCAR-ի կողմից Italiana Petroli-ի բաժնետոմսերի ձեռքբերումը
19.02.2026 | 18:00
Զննություն Ծառուկյանին պատկանող հողատարածքում // Բագրատ արքեպիսկոպոսի կալանքը երկարաձգվեց․ ԼՈՒՐԵՐ
19.02.2026 | 17:50
Ով է մանիպուլացնում․ Factor TV-ին հասանելի է դարձել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութի գործով փորձաքննության պատասխանը
19.02.2026 | 17:38
Կփոխհատուցվեն 2024-2025 թթ. մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասները
19.02.2026 | 17:27
«Ռեալն» ՈՒԵՖԱ-ին ապացույցներ է ներկայացրել ՉԼ-ի խաղում Վինիսիուսի նկատմամբ ռասիզմի դրսևորումների հարցով
19.02.2026 | 17:18
Ով է ավելի ազատ ու ով՝ կալանավորված․ Բագրատ Գալստանյանի ելույթը՝ կալանքի ժամկետը երկարացնելուց առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 17:11
Վրաստանում օտարերկրացիներ են ձերբակալվել 3 միլիոն դոլարի ուրան և ռադիոակտիվ նյութեր գնելու փորձի ժամանակ
19.02.2026 | 16:59
Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Բոլորը

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող ինտիմ տեսանյութի հրապարակումից հետո Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նշանակվել էր դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննություն՝ պարզելու համար՝ արդյոք տեսանյութում Խաչատրյանն է։

Փորձաքննության պատասխանը ստանալուց հետո Քննչական կոմիտեն, որը քրեական վարույթ է նախաձեռնել անձի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու համար, առերևույթ խախտելով անձի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, հայտարարեց․ հաստատվել է տեսանյութում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը։

Ինքը՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, չի ընդունում տեսանյութի իրական լինելը։ Ամենայն հավանականությամբ, հենց այս հանգամանքով պայմանավորված հարց չի բարձրացրել անձնական կյանքի գաղտնիության իրավունքը խախտելու մասին։

Քննչական կոմիտեի կողմից փորձաքննության պատասխանը հրապարակելուց հետո հոգևորականի փաստաբան Արսեն Բաբայանը բարձրաձայնել է այն մասին, որ փորձաքննությունն ընդամենը 1 էջից է բաղկացած, ընդ որում՝ դրա կեսը լուսանկար է։

«Ես պետական ծառայության 15 տարուց ավելի և փաստաբանության երեք տարվա փորձառության ընթացքում այսպիսի անհեթեթության չէի հանդիպել։ Ուրեմն «եզրակացությունը» բաղկացած է ընդամենը մեկ էջից, որի կեսից ավելին լուսանկար է։ Այսինքն՝ ամբողջ եզրակացությունն ուղիղ կես էջ է։ Բայց սա էլ դեռ ամբողջը չէ։ Այդ «եզրակացությամբ» ամբողջությամբ հերքվում է քննչական մարմնից լրատվամիջոցներին հայտնած տեղեկությունը, թե՝ «Հաստատվել է տեսանյութում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը»։ Այս տեղեկությունը իրականությանը չի հապատասխանում։

Հիմա տեսեք, թե ինչ է եզրակացրել փորձագետը, որը տեսագրության մեջ պատկերված անձի և համացանցից որպես նմուշ վերցված Արշակ սրբազանի լուսանկարը համեմատել է իրար։
Քանի որ նրանցում պատկերված անձանց ճակատային շրջանի, քթային շրջանի և կզակի շրջանի ձևը, ինչպես նաև սանրվածքը համընկնում են, և այն հանգամանքը, որ երկուսն էլ կրում են ակնոցներ, ապա կարելի է եզրակացնել, որ լուսանկարներում պատկերված է միևնույն անձը։ Այսինքն ի՞նչ է ստացվում։ Փորձագետը նայել է լուսանկարներին ու ասել՝ լսի, հա էլի, նման են բայց իրար»,- հայտնել է Բաբայանն ու դիտարկել, որ իրենց կողմը երբևէ չի ասել, թե տեսագրության մեջ պատկերված անձն ընդհանրապես նման չէ Արշակ սրբազանին։

«Պարզ չի՞ որ ցանկացած մեկին ցույց տաս այդ տեսագրությունն ու Արշակ սրբազանի նկարը նա էլ կասի՝ «հա էլի, լսի, ոնց որ նման են իրար»։ Սա՞ է ձեր փորձաքննությունը։ Իսկ ամենակարևորը․ փորձաքննության անվանումից թեև տպավորություն է, որ պետք է ստուգվեր նաև տեսագրության իսկությունը, բայց դա չի արվել։ Այսինքն՝ քննչականին չի հետաքրքրել, թե արդյո՞ք տեսագրությունն իրական է, թէ, օրինակ, արհեստական բանականությամբ ստեղծված։ Կամ հնարավո՞ր է, որ մոնտաժման միջոցով է ստացվել այդ տեսագրությունը։ Այս ամբողջից ելնելով կարող ենք հստակ պնդել, որ Քննչական կոմիտեն հաստատեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պնդումն առ այն, որ տեսագրության բովանդակությունն իր հետ առնչություն չունի»,- հայտնել էր Բաբայանը։

Այս փորձաքննության պատասխանը ստանալուց հետո փաստաբան Բաբայանը միջազգային փորձաքննությունների է ուղարկել տեսագրությունները՝ դրանց իսկությունը պարզելու նպատակով։

Փաստաբանն օրեր առաջ հայտնեց, որ երեք տարբեր պետություններից ստացված փորձագիտական եզրակացությունները հաստատում են Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի այն պնդումը, որ նա որևէ առնչություն չունի տեսագրությունների բովանդակության հետ։

Ըստ փաստաբանի՝ փորձագետները, ի թիվս այլնի, հանգել են հետևյալ եզրակացություններին՝

1. Տեսագրության բովանդակությունը կեղծ է և ստեղծվել է հատուկ ծրագրային միջոցների կիրառմամբ,
2. Տեսարանները օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չեն ունեցել,
3. Տեսագրության մեջ երևացող անձանց հավաստի նույնականացում կատարելն անհնարին է։

Բաբայանը հայտնել է նաև, որ առկա են այլ կարևոր եզրահանգումներ, որոնք հիմնավոր կերպով վկայում են կեղծարարության մասին և խոստացել մամուլի ասուլիսի միջոցով այլ մանրամասներ հայտնել։

Բաբայանի կողմից կատարված այս հայտարարությունից հետո Քննչական կոմիտեն կրկին հանդես է եկել հայտարարությամբ, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող քրեական վարույթով նշանակվել և ստացվել է դատատեսաձայնագրային և դատադիմանկարային փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ հաստատվել է տեսանյութերում վերջինիս պատկերված լինելու հանգամանքը:

Ինչ վերաբերում է Արսեն Բաբայանի կողմից վկայակոչված երեք փորձագիտական եզրակացություններին, ապա, ըստ Քննչական կոմիտեի, դրանք չեն կարող դիտարկվել որպես ապացույց, քանի որ ստացվել են քրեական վարույթի շրջանակից դուրս և չեն նշանակվել վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով։

«Ավելին, կամայական կերպով ձեռք բերված նման եզրակացությունները չեն կարող ունենալ որևէ ապացուցողական ուժ, քանի որ փորձագետի եզրակացությունը քրեական վարույթում իրավական արժեք է ստանում բացառապես այն դեպքում, երբ այն հիմնված է վարույթի նյութերի ամբողջական ուսումնասիրության վրա և իրականացվում է համապատասխան դատավարական երաշխիքների պահպանմամբ։ Ուստի վարույթից դուրս, առանց պատշաճ դատավարական հիմքի և նյութերի լիարժեք ուսումնասիրության ստացված ցանկացած գնահատական չի կարող դիտարկվել ո՛չ որպես ապացույց, ո՛չ որպես փորձագետի իրավաչափ կարծիք և չի կարող հիմք հանդիսանալ որևէ իրավական հետևության համար»,- ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Այսինքն՝ Քննչական կոմիտեն իրավական արժեք է տալիս փորձագետի եզրակացությանը, եթե այն հիմնված է վարույթի նյութերի ամբողջական ուսումնասիրության վրա, մինչդեռ Արսեն Բաբայանը պնդում է, որ փորձագետի եզակացությունն ընդամենը կես էջից է բաղկացած։

Ո՞վ է մանիպուլացնում և ո՞վ է ճիշտ, արդյո՞ք եզրակացությունն իսկապես կես էջից է բաղկացած

Factor TV-ին հասանելի է դարձել քրեական վարույթում առկա փորձագիտական եզրակացության պատասխանը։

Դրանում փորձագետը հայտնում է․

«Քրեական վարույթով ներգրավված լինելով որպես փորձագետ, ուսումնասիրելով վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված հետազոտման ենթակա օբյեկտները՝ թվով 4 տեսանյութերը, դրանք համադրելով տրամադրված հետազոտական նմուշի հետ պարզեցի հետևյալը.

Լուսանկարների համեմատական հետազոտության արդյունքները թույլ են տալիս պնդել, որ նրանցում պատկերված անձանց ճակատային շրջանի (1-ուռուցիկ), քթային շրջանի (2-ուղղաբլրաձև) և կզակի շրջանի ձևը համընկնում են (5): Հարկ է նշել նաև, որ լուսանկարներում պատկերված անձանց մոտ համընկնում են նաև սանրվածքի ձևը (մասնավորապես ականջի հատվածում առկա մազածածկույթը բակերը (4) և ակնհայտ նմանատիպ ճաղատությունը (3) և կրում են օպտիկական ակնոցներ:

Համեմատական հետազոտության արդյունքներով վերը նշված ընդհանրությունները և նմանությունները առավել ակներև են տեսանյութի նվագարկման ռեժիմում՝ դինամիկ պայմաններում։

Հաշվի առնելով վերը նկարագրվածը՝ կարելի է եզրակացնել, որ լուսանկարներում պատկերված է միևնույն անձը»։

 

Արաքս Մամուլյան