Խայտառակ պատկեր է, երկաթուղում չարաշահման քրգործեր են բացվել․ ՌԴ-ի կոնցեսիոն պայմանագրի խզման հիմքեր կան․ Նարեկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:50
Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին
28.10.2026 | 13:44
62 կողմ, 34 ձեռնպահ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության կանխարգելման փոփոխությունները
28.10.2026 | 13:41
ՊԵԿ-ը Լեհաստանի ներկայացուցիչների հետ քննարկել է մաքսային և հարկային համագործակցության ընդլայնումը
28.10.2026 | 13:33
«Ռուբեն թրեվըլ» տուրիստական գործակալությունից տպավորությունը չի փոխվում․ Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:24
90 կողմ, 0 դեմ․ ԱԺ-ն վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը
28.10.2026 | 13:23
Ozon-ը 30 միլիարդ ռուբլի է կորցրել իր պահեստների վրա ուկրաինական հարձակումների պատճառով
28.10.2026 | 13:18
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը
28.10.2026 | 13:15
Հակոբ Սերոբյան. «Աշխարհի առաջնության արդյունքն անակնկալ էր ինձ համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:08
Ռուսական ոսկին ՀՀ-ի տարածքով չի գնացել, չի եկել․ Պապոյանը՝ տնտեսական ցուցանիշների անկման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:01
Աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյան. «Այս մեդալը շատ մեծ արժեք ունի ինձ համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը ստվերող ռազմագերիների հարց, Հարավային Կովկասում ԱՄՆ-ի աճող դերակատարություն ու Հայաստանի տնտեսական կախվածության նվազեցմանն ուղղված քայլեր. այս թեմաների շուրջ Factor TV-ի հետ զրույցում իր տեսակետներն է ներկայացրել Հայկական խորհրդի ասոցացված փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը։

Խոսելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրի մասին՝ Նարեկ Մինասյանը նշել է, որ Բաքուն այս հարցում որդեգրել է տարբերակված քաղաքականություն՝ գերիներին բաժանելով երկու հիմնական խմբի։

«Կա որոշակի տարբերակում իրենց մոտ հայ ռազմագերիների, այսպես, երկու հիմնական խմբի։ Առաջին խմբում Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունն է, երկրորդ խմբում՝ արդեն մյուսները։ Մյուսների հետ կապված, այսպես, բաց թողնելու, ազատ արձակելու հեռանկարները շատ ավելի մեծ են, և, ամենայն հավանականությամբ, առաջիկա ամիսներին հնարավոր են ինչ-որ զարգացումներ», – պարզաբանեց Մինասյանը։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությանը, ըստ քաղաքագետի, նրանց հարցում իրավիճակն ավելի բարդ է․ «Նրանց հետ կապված արդեն քարոզչությունը բավական խորացել է, այդ թվում նաև՝ ներքին։ Եթե դիտարկում եք հայտարարություններ, անգամ վերջերս Մյունխենում Ալիևի հայտարարությունները, ըստ էության, 30 տարվա այդ ողջ տառապանքները, ինչպես իրենք են ձևակերպում, դրանց մեղքը բարդում են այդ ռազմաքաղաքական ղեկավարների վրա՝ դրանով նաև ավելի բարդացնելով նրանց ազատ արձակման հեռանկարները», – նշեց նա։

Անդրադառնալով տարածաշրջանում ԱՄՆ-ի ակտիվացմանը՝ Մինասյանը նշեց, որ տեղի է ունենում ամերիկյան արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերանայում, և Հարավային Կովկասը հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Նրա խոսքով, ներկայիս վարչակազմը, ի տարբերություն նախորդի, հարաբերությունները կառուցում է ոչ թե արժեքային, այլ տնտեսական շահերի հիման վրա։ Մինասյանի գնահատմամբ՝ Հայաստանի համար սա նշանակում է որակական փոփոխություն՝ օգնություն ստացող երկրից վերածվելով իրավահավասար գործընկերոջ։ «Մենք սպառողից վերածվում ենք գործընկերոջ։ Այսինքն, թե՛ տնտեսական բնագավառում, թե՛ ռազմական բնագավառում մենք դառնում ենք գործընկեր, որի հետ Միացյալ Նահանգները պատրաստակամ է կնքել պայմանագրեր, ստանձնել համատեղ պարտավորություններ, զենք վաճառել»։

Փորձագետը կարևորեց Հայաստանի տնտեսական քաղաքականության դիվերսիֆիկացումը՝ մասնավորապես անդրադառնալով ռուսական կողմի կոնցեսիոն կառավարման տակ գտնվող «Հարավկովկասյան երկաթուղիներին»։ Նա նշեց, որ ընկերության աշխատանքն արդյունավետ չէ, և տասնյակ տարիներ չեն իրականացվել կարևորագույն ենթակառուցվածքային ծրագրեր։

«Արդեն ավելի քան 10 տարի է՝ ռուսական «Հարավկովկասյան երկաթուղիները» կոնցեսիոն կառավարում է իրականացնում Հայաստանի երկաթգծերի։ Որքանո՞վ է դա արդյունավետ, ինչքա՞ն ներդրում է իրականացվել։ Կարծում եմ՝ ամենասովորական քաղաքացիներն իրենց աչքերով տեսնում են, որ դա արդյունավետ չէ», – ընդգծեց նա՝ հավելելով, որ ռուսական կողմից պետք է ստանալ հստակ պատասխաններ ներդրումների և զարգացման ծրագրերի վերաբերյալ։ «Պետք է բավական հետևողականություն դրսևորել, որպեսզի Ռուսաստանից ստանան պատասխան շատ հստակ, ժամկետներով»։

Մինասյանը նույն տրամաբանության մեջ է դիտարկում  նաև ատոմակայանի հարցը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մտնում է ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման նոր փուլ, ինչը խոցելի է դարձնում երկիրը։ Նա կարծում է, որ հայկական կողմը պետք է դիտարկի բոլոր հնարավոր այլընտրանքները՝ երկարաժամկետ և ռազմավարական ընտրություն կատարելու համար, որտեղ բացի գնից, հաշվի կառնվի նաև քաղաքական ասպեկտը և կախվածությունների ձևավորման հարցը։

Ըստ քաղաքագետի՝ Հայաստանի առաջիկա տարիների ռազմավարությունը պետք է միտված լինի երկու հիմնական նպատակի՝ սեփական դիմադրունակության բարձրացում և տնտեսական փոխկախվածության միջոցով «խաղաղության գնի մեծացում», որպեսզի ցանկացած ագրեսիա ունենա շոշափելի տնտեսական հետևանքներ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան