«0 հարկը մեզ համար այդքան ընդունելի չի»․ Դավիթ Անանյանը ներկայացրել է «Միասնության թևեր»-ի տնտեսական զարգացման մոդելը

Լուրեր

30.09.2026 | 17:04
Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 16:56
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու համար
30.09.2026 | 16:44
Հայաստան–ԱՄՆ կարևորագույն հանքանյութերի հուշագրի իրականացման գործնական փուլն է մեկնարկում
30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
30.09.2026 | 15:40
Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները
30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
30.09.2026 | 15:10
Կառավարությունը 250 մլն եվրոյի նոր վարկ կվերցնի // ՀՀ երկու համալսարան՝ միջազգային վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 14:59
Իրանը ստացել է ԱՄՆ-ի արձագանքը Թեհրանի առաջարկած 7-օրյա ծրագրի վերաբերյալ
Բոլորը

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը այսօր անդրադարձել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից փոքր և միջին բիզնեսը չհարկելու առաջարկին։

«0 հարկը մեզ համար այդքան ընդունելի չի»,-  ասուլիսի ժամանակ հայտարարել է Անանյանը։

«Մենք բոլորս պետք է հարկ վճարենք, հարցը հարկ վճարելու չափի մեջ է, հետևաբար՝ հարկ չվճարելը հանգեցնում է հարկային կարգապահության անկման։ Բոլորս պարտավոր ենք մեր մասնակցությունն ունենալ հանրային ծախսերի ֆինանսավորմանը, բայց համաչափության սկզբմունքի հիման վրա»,- նշել է Անանյանը։

Անանյանը ներկայացրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության  պատկերացումները Հայաստանի տնտեսական զարգացման շուրջ` հիմնված յոթ առանցքային ուղղությունների վրա։

Առաջին առանցքային ուղղությունը, ըստ Անանյանի այն է, որ անհրաժեշտ է գտնել Հայաստանի Հանրապետության տեղն աշխարհում և համաշխարհային տնտեսության մեջ։ 

«Լինելով փոքր ռեսուրսներ ունեցող Հայաստան, ինչպես կարող ենք դիրքավորվել աշխարհում, և ինչպես կարող ենք ունենալ ոչ թե սպառման վրա հիմնված տնտեսություն, այլ արտահանելու։ Ասում ենք՝ Հայաստանը պետք է դառնա տեխնոլոգիական և արդյունաբերական հանգույց, սա բանաձև է, որին պետք է հետևենք։ Ինչպե՞ս։ Մենք դրա ռազմավարությունները ունենք, Հայաստանը պետք է համաշխարհային տնտեսության մեջ ունենա իր նիշան, ամբողջ աշխարհին մատակարարի բարձր տեխնոլոգիական և գիտելիքահեն թե՛ ծառայություններ, թե՛ ապրանքներ»,- ասել է Անանյանը։ 

Նրա խոսքով՝ երկրորդ առանցքային ուղղությունը սպառման մոդելից անցում կատարելն է դեպի արտադրություն և արտահանելի ոլորտ։ 

«Մենք գնում ենք արդյունաբերկան երկիր կառուցելու ճանապարհով։ Եվ մեր արդյունաբերականացման հիմքում դրված է արդյունաբերական գոտիների՝ կլաստերների կառուցելու գաղափարախոսությունը։ Կարևոր են լոգիստիկ կառույցներն ու հանգույցներ ունենալու հասանելիությունը։ Մեր աշխարհագրական դիրքը մենք չենք գնահատում որպես սահմանափակում, մեր աշխարհագրական դիրքը գնահատում ենք որպես մարտահրավեր, որը մեզ ստիպում է, որ մենք կառուցենք աշխարհին կապող մի ենթակառուցվածք, որտեղ ՀՀ-ն կունենա իր դերակատարումը։ Այդտեղ դնում ենք երեք շատ կարևոր գաղափարախոսություն՝ հյուսիս-հարավ ավտոմայրուղի, հյուսիս-հարավ երկաթգիծ, արևելք-արևմուտք երկաթգիծ։ Եվ սա այն չի, ինչ որ առաջարկում է այսօրվա իշխանությունը»,- ընդգծեց նախաձեռնության հիմնադիրը։

Մյուս առանցքային ուղղություններն են  փոքր և միջին ձեռնարկությունների դերի բարձրացումը, հասանելիությունը բորսայական կապիտալին, Սփյուռքի հետ համագործակցության մոտեցումների փոփոխությունը։ Ըստ Դավիթ Անանյանի՝  անհրաժեշտ է նոր հարկային փիլիսոփայություն, ինչպես նաև պետք է զարգացնել թվային դրամը:

«Առաջնային խնդիրն է այն ներդնել կանխիկ և անկանխիկ հաշվարկներին զուգահեռ։ Պետական գնումներն իրականացնել թվային դրամով»,- նշել է նա։

 

Անի Թամրազյան