Մասնակցե՞լ, թե ոչ ԱԺ ընտրություններին․ ՀԱԿ վարչության նիստ՝ առանց Լևոն Տեր-Պետրոսյանի, որոշման մասին կհայտարարվի վերջնաժամկետից 1 օր առաջ

Լուրեր

20.10.2026 | 14:05
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին
20.10.2026 | 13:50
ՄԻՊ-ը կարևորում է ներառական միջավայրի ձևավորումն ու երեխաների ինքնադրսևորման հնարավորությունների խթանումը
20.10.2026 | 13:48
Միքայել Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 13:40
Ալբերտա նահանգի բնակիչները քվեարկել են Կանադայի կազմում մնալու օգտին՝ մերժելով անկախության հանրաքվեի ծրագիրը
20.10.2026 | 13:31
Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է․ ԱԳՄԱ
20.10.2026 | 13:27
Արթուր Ղարիբյանն օգնել է «Ռոդինային» խուսափել պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:19
Հայկական 36 ընկերություն մասնակցում է Փարիզում անցկացվող սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին
20.10.2026 | 13:07
Հավատացած ենք, որ Yerevan Pathway-ը նպաստավոր կլինի գենդերարձագանքող սկզբունքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 12:56
Ճապոնիան հաջողությամբ սարք է ուղարկել Մարսի արբանյակ, որը պետք է հողի նմուշներ վերցնի
20.10.2026 | 12:45
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:34
Զելենսկին Ռուբիոյի հետ Starlink-ի և բալիստիկ հրթիռային հարձակումների մասին նախազգուշացումների հարցեր է քննարկել
20.10.2026 | 12:23
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:18
«Բենֆիկան» նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին
20.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ընտրություններից առաջ ճնշումների մասին // Պապիկյանը Չեխիա է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ընտրություններին կուսակցությունների համապետական ցուցակները ներկայացնելու վերջնաժամկետից՝ նոյեմբերի 14-ից ընդամենը 2 օր առաջ այսօր ՀԱԿ վարչության նիստում քննարկվում էր Ազգային ժողովի ընտրություններին կուսակցության մասնակցել–չմասնակցելու հարցը։

Ժամը 15–ին սկսված նիստը անցնում էր առանց կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի, թեև մոտ 18 հոգանոց վարչության անդամները գրեթե ամբողջ կազմով ներկա էին, այդ թվում նաև կուսակցության շարքային անդամներ, և փակ դռների հետևից ժամանակ առ ժամանակ լսվում էր աղմուկ, որը դադարեց, երբ ծխելու դուրս եկած կոնգրեսականները տեղեկացան, որ դրսում լրագրողներ կան։

Եվ այսպես, ընդունված որոշման մասին ՀԱԿ-ը դեռևս չի հայտնում․ ժամը 18-ին կուսակցության անդամներից՝ ՀԱԿ իրավական հանձնաժողովի քարտուղար Արմեն Խաչատրյանը լրագրողներին խնդրեց հեռանալ՝ նշելով, որ պատրաստվում է հայտարարության տեքստ, որը կտարածվի վաղը՝ նոյեմբերի 13-ին։

Մինչ այդ որևէ բան չի ասվի։ Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը իրենց ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 14-ի 18։00-ն։ Ինչից, ակնհայտորեն, ավելանում են կանխատեսումները, որ այնուամենայնիվ կլինի չմասնակցելու մասին որոշում։ Մանավանդ, որ կան նաև ռեյտինգային թեկածուների ցուցակների և ընտրություններին վերաբերող այլ հարցեր։

Ամեն դեպքում, կուսակցության շատ անդամներ, համենայնդեպս, դեռ 3-4 օր առաջ, ՀՀ վիզաների ու անձանագրային վարչությունից պատգամավորության թեկնածուի տեղեկանքներ վերցրել են։ Ըստ որոշ մանրամասների՝ մասնակցելուն կողմ է արտահայտվել կուսակցության երիտասարդ թևը,իսկ ՀԱԿ ավագ և միջին սերունդը, այդ թվում նաև՝ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը, դեմ՝ բերելով արտահերթության և հին Ընտրական օրենսգրքով գնալու ոչ նպատակահարմարության փաստարկները։

Նիստին ներկա համեմատաբար ավագ սերնդի ներկայացուցիչներից ՀԱԿ Դավիթաշենի տարածքային կազմակերպության ղեկավարն էլ հայտարարել էր՝ Կոնգրեսը պետք է մասնակցի որպես այլընտրանք, ու ՔՊ-ն լինելու է ավելի շատ ոչ թե դասական ընդդիմություն, այլ որպես աջակից՝ օգնելու, որ ավարտեն հեղափոխության այս ցիկլը։ Նիստին ներկա ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը /Լեդի Հակոբ/, նույնպես դեմ է արտահայտվել մասնակցելուն, հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը ավարտին հասցրեց 2008-ին իրենց սկսածը, իրենք էլ պարտավոր են Նիկոլ Փաշինյանին օգնել՝ «երկիրը մաքրել Հանրապետականներից»։ Ի դեպ, նա, ըստ մեր աղբյուրի,ասել է նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ չմասնակցելու կողմնակից է, եթե չի մասնակցում այսօրվա ՀԱԿ նիստին։ Հավելենք, որ նիստի առաջին մի քանի րոպեներին ներկա էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը, որը, սակայն, շատ արագ լքեց վարչության նիստը։

Անի Սահակյան