Ադրբեջանում հնդիկների են առևանգել և ծնողների աչքի առաջ խոշտանգել ուղիղ հեռարձակմամբ

Լուրեր

06.10.2026 | 17:14
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
Բոլորը

Ադրբեջանում երկու հնդիկների առևանգել և խոշտանգել են ընտանիքի անդամների աչքի առաջ ուղիղ եթերում, մինչ նրանց առևանգողները փրկագին են պահանջել։ 22-ամյա Դհրուվ և 32-ամյա Դիպիկա Պատելներին սպառնացել են նաև օրգանների հեռացմամբ և թրաֆիքինգով, նախքան նրանց, ի վերջո, փրկել են Հնդկաստանի իշխանությունները։ Այս պատմությունը հրապարակվել է India Today-ի կողմից, գրում է OC Media-ն։

Դհրուվ և Դիպիկա Պատեներլը (հրապարակումից պարզ չէ՝ նրանք ազգականնե՞ր են, թե՞ ոչ) ճանապարհորդել են, այսպես կոչված, «ավանակի ճանապարհով», որը Հարավային Ասիայից Միացյալ Նահանգներ ապօրինի ներգաղթյալների կողմից ընտրվող երթուղին է։ Նրանք մեկնել են իրենց հայրենի Գուջարաթ շրջանից և դիմել Մումբայում բնակվող «գործակալի» օգնությանը, որը շուրջ 55,000 դոլար է պահանջել ճանապարհորդությունը հեշտացնելու համար։ Այնուհետև նրանք Մումբայի գործակալի հրահանգով մեկնել են Բաքու, որտեղ նրանց դիմավորել է մեկ այլ գործակալ՝ Պավան անունով, որը հրահանգել է նրանց անջատել հեռախոսները և ավելի շատ գումար պահանջել՝ ճանապարհորդությունը շարունակելու համար։

Երբ երկուսը հրաժարվել են, նրանց առևանգել և պահել են նկուղում, ծեծի և խոշտանգումների ենթարկել ուղիղ եթերում։ Առևանգողները նրանց ընտանիքներից փրկագին են պահանջել՝ սպառնալով, որ կհանեն նրանց երիկամները և կվաճառեն, եթե գումարը չվճարվի։

Ընտանիքներին հաջողվել է հավաքել ավելի քան 70,000 դոլար և գումարի կեսը կրիպտոարժույթով ուղարկել առևանգողներին, սակայն նրանք հրաժարվել են ազատ արձակել իրենց պատանդներին։ Դրանից հետո ընտանիքները դիմել են  տեղի պաշտոնյաներին, որոնք էլն իրենց հերթինն հարցը բարձրացրել են արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի մոտ։

India Today-ը հաղորդում է, որ Ադրբեջանի կառավարության վրա «դիվանագիտական ​​ճնշում» է գործադրվել, և, ի վերջո, «համարձակ» փրկարարական գործողության արդյունքում Դհուվան և Դիպիկան հաջողությամբ ազատ են արձակվել և բերվել Բաքվում գտնվող Հնդկաստանի դեսպանատուն, որտեղ նրանք մինչ օրս մնում են՝ սպասելով Հնդկաստան վերադառնալու համար պատշաճ ընթացակարգին։

Նշվում է, որ Հնդկաստանի իշխանությունները հետաքննում են առևանգման համար պատասխանատու համարվող հանցավոր ցանցը։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի