500-ապատիկ տուգանք և նոր արգելքներ․ մեդիա օրենքը փոխվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսուհետ նոր կանոններ կգործեն կաբելային հեռուստաալիքների համար։ Աժ-ն այսօր ձայների 58 կողմ, 26 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը։ Նոր օրենքով հանրային մուլտիպլեքսի 26 հեռուստաալիքների համար գործող կարգավորումները կվերաբերեն նաև կաբելայիններին։ 

Օտարերկրյա հաղորդումներում «ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումն» արգելվում է, ՀՌՀ-ն ցանցային օպերատորների նկատմամբ սանկցիաներ կիրառելու իրավունք է ստանում, եթե արձանագրվեն օրենքի դրույթների վերաբերյալ առերևույթ խախտումներ:

Իսկ ի՞նչ է նշանակում «ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածում» հասկացությունը, ո՞ր արարքն է որակվելու ՀՀ-ի ներքաղաքական կյանքին միջամտություն․ ընդդիմության համար այս հարցի պատասխանն անորոշ է։ 

Ըստ նախագծի՝ օտարերկրյա հաղորդումներում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումն առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ նպատակը ՀՀ-ում տեղեկատվական անվտանգության ապահովումն է, բացասական բովանդակության ազդեցության սահմանափակումը, ոլորտում առկա իրավական բացերի վերացումն ու հավասար մրցակացային պայմանների ձևավորումը։ Լրագրողական և փորձագիտական համայքի համար մտահոգություն էր առաջացրել այն, որ ո՛չ գաղափարի ծագման և ո՛չ էլ բուն փաստաթղթի մշակման փուլերում օրինագիծը պատշաճ քննարկում չի անցել մասնագիտացված հասարակական կազմակերպությունների հետ։

Նոր օրենքով այլ փոփոխություններ էլ կլինեն։ Օրինակ՝ նախատեսվում է, որ էրոտիկ բովանդակությամբ հաղորդումները, սարսափ կամ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, քրեական ենթամշակույթը քարոզող, ինչպես նաև անչափահասների առողջության ու զարգացման վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող ծրագրերը հեռարձակվեն միայն կեսգիշերից մինչև առավոտյան ժամը վեցը։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան