Սառը պատերազմի ավարտից ի վեր առաջին անգամ Եվրոպան քննարկում է սեփական միջուկային զսպման ուժերի ստեղծումը. Bloomberg

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Եվրոպական երկրները Սառը պատերազմի ավարտից ի վեր առաջին անգամ քննարկում են սեփական միջուկային պաշտպանության համակարգի ստեղծման հարցը, քանի որ Միացյալ Նահանգներն այլևս հուսալի ռազմական գործընկեր չէ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին, գրում է Meduza-ն։

Եվրոպան ներկայում պաշտպանված է ԱՄՆ «միջուկային հովանոցով», որը բաղկացած է մայրցամաքում տեղակայված ամերիկյան զենքերից: Միայն Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ունեն իրենց սեփական միջուկային զենքը: Ակնկալվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շուտով կառաջարկի եվրոպական երկրները դնել ֆրանսիական միջուկային զսպման միջոցների պաշտպանության տակ: Նա կարող է այս մասին հայտարարել Մյունխենի անվտանգության համաժողովում, որն անցկացվում է փետրվարի 13-15-ը, կամ փետրվարի վերջին:

Ամերիկյան «հովանոցը» ֆրանսիականով փոխարինելը կարող է ֆինանսապես անհասանելի լինել շատ եվրոպական երկրների, գրում է Bloomberg-ը: Եվրոպան արդեն մեծ գումարներ է ծախսում սովորական զենքի ստեղծման համար: 2025 թվականին Եվրամիության և Մեծ Բրիտանիայի պաշտպանական ծախսերը, ընդհանուր առմամբ, կկազմեն ավելի քան 530 միլիարդ դոլար։

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան միասին ունեն շուրջ 400 տեղակայված մարտագլխիկ, մինչդեռ ԱՄՆ-ն ունի 1670 և կարող է ավելացնել դրանց թիվը СНВ-III պայմանագրի ժամկետը լրանալուց հետո։

Որոշ եվրոպական երկրներ կարող են ներդրումներ կատարել միջուկային զենքի համար անհրաժեշտ բոլոր տարրերը ձեռք բերելու նպատակով, սակայն դա կպահանջի ատոմակայաններ, ուրանի հարստացման բարդ և թանկարժեք կայաններ և «չտարածման մասին համաձայնագրերը խախտելու քաղաքական պատրաստակամություն», հայտնում է Bloomberg-ի աղբյուրներից մեկը։

Հրապարակման մեջ նշվում է, որ երբ ԱՄՆ-ը խոսում է Եվրոպայի կողմից սեփական պաշտպանությունն ապահովելու մասին, նկատի ունի սովորական զենքը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ո՛չ հրապարակավ, ո՛չ էլ անձնական զրույցներում չի հիշատակել «միջուկային հովանոցի» մասին։

2025 թվականի մարտին ժողովրդին ուղղված ուղերձում Մակրոնը հայտարարել էր, որ Ռուսաստանն Ուկրաինայում պատերազմը վերածել է «գլոբալ հակամարտության», և որ Եվրոպան պետք է պատրաստ լինի, որ ԱՄՆ-ը «մեր կողմից չի լինի»։ Նա նաև հայտարարել էր, որ որոշել է քննարկում սկսել «միջուկային զսպման վերաբերյալ եվրոպացի դաշնակիցների հետ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի