Ով է նկարել քաղաքացուն հայհոյող և հարվածող ոստիկանին. Արփինե Սարգսյանի մեկնաբանությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 13:31
Արենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 5,2 մլն դրամ
03.11.2026 | 13:24
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Բուլղարիայում
03.11.2026 | 13:16
«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:07
Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին
03.11.2026 | 12:58
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 12:56
Սևանի ափին քանդվել է 238 ապօրինի շինություն․ դրանց թվում են նախկին պաշտոնյաների և գործարարների կառույցները
03.11.2026 | 12:45
Կենտրոնական բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%
03.11.2026 | 12:34
Կոնկրետ տեղեկություն չունեմ․ Լիլիթ Մակունցը` Փաշինյան-Պուտին հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 12:26
Ռուսական հարվածներ Ուկրաինայի տարբեր շրջաններին․ Խարկովում 73 մարդ է տուժել, հարյուրավոր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
03.11.2026 | 12:18
Աշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլյամսը 17-րդ անընդմեջ պարտությունն է կրել
03.11.2026 | 12:10
Փաշինյանը դատի է տվել «Իրավունք թերթ»-ին // ՌԴ-ն կստանա ԱՊՀ պարտապանների ֆինանսական տվյալները․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 12:03
Ռուբինյանը Մեքսիկայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հարցեր
03.11.2026 | 11:55
«Վարչաբենդ»-ի թմբկահարը որքա՞ն հոնորար է ստացել․ Էդգար Ղազարյանը՝ Լիլիթ Մակունցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:42
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ կտա տեղեկություններ ստանալ ԱՊՀ երկրներում՝ նաև ՀՀ-ում, ՌԴ քաղաքացի պարտապանների մասին
03.11.2026 | 11:33
Ձեր հարցն ընդհանրապես տեղին չէ․ նախարարը՝ Ղազարյանի՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Առերևույթ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի դեպքերն ուղղակի չեն տեղավորվում ՆԳՆ ռեֆորմների օրակարգում»,- ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ եթե նույնիսկ լինում են նման դեպքեր, նախարարությունն արձագանքում է անկախ նրանից՝ կա տեղեկատվության արտահոսք, թե՝ ոչ։

«Եթե այս դեպքերի վերաբերյալ Գլխավոր դատախազություն ուղարկված հաղորդումները դիտարկեք, կնկատեք, որ այն դեպքերում, երբ առերևույթ նկատելի են խոշտանգման կամ վատ վերաբերմունքի հատկանիշներ, ես անձամբ հաղորդում եմ ներկայացնում Գլխավոր դատախազին, որպեսզի այդ դեպքերը բաց չմնան։ Սակայն պետք է փաստեմ, որ այս դեպքերը մեր համակարգում բացառիկ են, և ես հենվում եմ փաստական տվյալների վրա»,– ասաց նա։

Սարգսյանը նշեց, որ եղել է դեպք, երբ մեծ աղմուկ է բարձրացել, և ամբողջ համացանցը ողողված է եղել պնդումներով, թե հաստատապես տեղի է ունեցել խոշտանգում։ «Սակայն համացանցը լռեց այն ժամանակ, երբ վարույթը կարճվեց, այսինքն՝ այդ պայմաններում խոշտանգում չի եղել։ Իրականում գործ ունենք բացառիկ դեպքերի հետ, բայց դրանք էլ համապատասխան արձագանք են ստանում»,– ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է վերջերս հրապարակված տեսանյութին, որտեղ ոստիկանության ծառայողի կողմից առերևույթ խոշտանգման դեպք է արձանագրվել, նախարարն ասաց, որ տվյալ անձի նկատմամբ կա հարուցված վարույթ, նա ունի մեղադրյալի կարգավիճակ և կիրառվել է խափանման միջոց։

«Պետությունն արել է այն ամենը, ինչ պետք է աներ․ ծառայողի լիազորությունները կասեցվել են, վարույթը շարունակվում է։ Մենք չենք սպասում քաղաքացու բողոքին․ եթե կա դեպք, այն արձանագրվում է»,– ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։