«Ընդմիջմանը Հակոբ Մովսեսն առաջարկեց քննեմ իրեն․ որոշեցի նրան ցմահ ազատազրկման դատապարտել»․ Նազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
Բոլորը

«Ընդմիջմանը պարոն Հակոբ Մովսեսն ինձ առաջարկեց, որ ես ևս իրեն քննեմ: Դե, ես ուսումնասիրեցի առկա բոլոր նյութերը, փաստարկները, հակափաստարկները և որոշեցի Հակոբ Մովսեսին դատապարտել ցմահ ազատազրկման»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցությունը պնդում է՝ Հակոբ Հակոբյանը, լինելով ՀՌՀ անդամ, «1-in.am» լրատվական կայքին տված հարցազրույցում քաղաքական գնահատականներ է հնչեցրել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության հասցեին, և այդ գնահատականներն ուղեկցվել են ատելության քարոզով:

«Պարոն Մովսես, համաձայն չե՞ք, որ այդ իրավիճակում Դուք նման կարծիք արտահայտելու իրավունք չունեք: Իրավունք չունեք, քանի որ որևէ քաղաքական ուժ, հատկապես խորհրդարանում ներկայացված ուժ, քաղբանտարկյալ չի համարում նրանց, ովքեր մարդկանց ստորաբար վիրավորում են: Այդ փաստը Դուք հաշվի չեք առել: Այս վեհաշուք միջավայրում և մթնոլորտում Ձեր քայլը անընդունելի է, հատկապես երբ Դուք չեք բողոքում, որ աշխատավարձ և պարգև եք ստանում, մինչդեռ ոմանք ստանում են և բողոքում: Հասկանո՞ւմ եք՝ պրիմիտիվ տակտիկա է, Դուք դրան չեք տիրապետում, և էդքանից հետո ուզում եք, որ խորհրդարանը Ձեզ արդարացնի՞: Լավ չի:

Մի՞թե գլխի չեք ընկնում, որ Դուք ևս պետք է ստանաք և անդադար բողոքեք: Անկեղծ ասած՝ Հակոբ Մովսեսից մեղադրյալ դուրս չի գա: Այսօր էլ մի տեղ սխալ կատարվեց և շարունակվեց: Եվ մեզնից ո՞վ է այն անմեղը, որ օրենքի ամեն մի ստորակետին հավատարիմ մարտիկ է և այսօր կարող է քար վերցնել և նետել Հակոբ Մովսեսի ուղղությամբ: Կարծում եմ՝ և ոչ մեկ չի կարողանալու: Եվ ինչպես միշտ, կրկին ասում եմ՝ մեզ անկեղծությունն է պակաս և ազնվությունը: Մեզ պակասում է նաև այն, որ մենք այդպես էլ հետևություն չարեցինք, թե ինչու եղավ պատերազմը, աղետը ու կործանումը, ու ուզում ենք ապրենք այնպես, ինչպես ապրել ենք մինչև պատերազմը: Այսպես չի կարող լինել: Չի կարող լինել, և ես Ձեզ վստահեցնում եմ, որ որևէ մեկը թույլ չի տա, որ մենք հանկարծ փորձենք այդպես ապրել, ինչպես առաջ ենք ապրել»,- նշեց Նազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։