Ով ավելի շատ շահեց․ Վենսի այցերը Երևան և Բաքու

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ավարտվեցին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պաշտոնական այցերը Հայաստան և Ադրբեջան։ Մինչ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ԱՄՆ վերադարձի ճանապարհին է, Բաքվում ու Երևանում ակտիվորեն քննարկում են՝ ով ավելի շատ շահեց։

Ջեյ Դի Վենսը երբևէ Հայաստան այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է․ այս մասին նա անձամբ հիշատակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ։ Նա Հայաստան էր եկել տիկնոջ՝ Ուշա Վենսի և երեխաների հետ։ «Զվարթնոց»-ից Վենսը միանգամից նախագահական գնաց։


Փաշինյանը և Վենսը ստորագրեցին «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագիր։  Շատ մանրամասներ դեռ հայտնի չեն, բայց խոսքը Հայաստանում մոդուլային ատոմային ռեակտորների կառուցման մասին է։ 

Վենսը հայտարարեց, որ TRIPP ծրագիրն արմատական տրանսֆորմացիա կբերի տարածաշրջան, մեծ քանակով մասնավոր կապիտալ կհոսի Հայաստան։ 

Փաշինյանն էլ հայտնեց՝ ՀՀ-ն ԱՄՆ-ից V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր է ձեռք բերում, Վենսը խոսեց Հայաստանին 11 մլն դոլարի հետախուզական ԱԹՍ-ների տեխնոլոգիաների վաճառքի մասին։ Firebird-ը և ԱՄՆ կառավարությունն էլ հայտարարեցին Հայաստանում 4 մլրդ դոլարի ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլի մեկնարկի մասին։

Возможно, это изображение памятник

Հաջորրդ օրը Վենսը տիկնոջ հետ այցելեց Ծիծեռնակաբերդ, գրառում արեց Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում, այցի մասին մի գրառում էլ արեց X-ում, որի մեջ օգտագործվել էր «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, հետո ջնջեց այն։ Ավելի ուշ փոխնախագահի գրասենյակի պաշտոնյան ասաց, թե նամակը սխալմամբ տեղադրվել է աշխատակազմի անդամի կողմից, որն ԱՄՆ պատվիրակության կազմում չի եղել։ 

Возможно, это изображение один или несколько человек и толпа

Շուրջ 20 իրավապաշտպան կառույցներ բաց նամակով դիմել էին Վենսին՝ ուշադրություն դարձնել Բաքվում պահվող հայ գերիների ճակատագրին։ Վենսը Բաքու մեկնելուց առաջ օդանավակայանում կարճ ճեպազրույցի ժամանակ խոստացավ իր հանդիպումների ընթացքում բարձրաձայնել հայ գերիների ազատ արձակման հարցը։ 

Բաքվի նախագահականում Վենսին դիմավորեց Ադրբեջանի նախագահը։  Կողմերը ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ ստորագրեցին: Ալիևը հայտարարեց՝ «մեծ պատիվ է լինել աշխարհի ամենահզոր երկրի ռազմավարական գործընկերը»։

Քննարկվեց «Թրամփի ուղու» իրականացումը, Ալիևը նշեց՝ «այն կլինի շատ հուսալի, անվտանգ, մեծածավալ տրանսպորտային միջանցք, որը կկապի Ասիան Եվրոպային»։ Իսկ ԱՄՆ-ը նախատեսում է Ադրբեջանին մատակարարել նավակներ՝ երկրի տարածքային ջրերի պաշտպանությունն ուժեղացնելու համար։ 

Միաժամանակ, Ադրբեջանի կառավարամետ քաղաքացիական հասարակության մի խումբ անդամներ բաց նամակով դիմեցին Վենսին՝ խնդրելով աջակցել 1990-ականների սկզբին Հայաստանից, այսպես ասած, «արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքին»։ 

Ջեյ Դի Վենսն Իլհամ Ալիևի հետ քննարկեց Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը։ Ամերիկյան կողմը, սակայն, չմանրամասնեց, թե ինչ արձագանք է եղել ադրբեջանական կողմից, և կա՞ն, արդյոք, այս հարցով պայմանավորվածություններ։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և նրա կինը՝ Ուշա Վենսը, այսօր այցելեցին նաև Բաքվում գտնվող Շեհիդների պուրակ։

Անի Թամրազյան