Մենք դեմ ենք սահմանադրական կարգի բռնի տապալմանը, բայց օրենքը պետք է հստակ լինի․ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը դժգոհեց նախագծում սահմանումներում հստակ չափանիշների բացակայությունից։

«Այս բովանդակությամբ ներկայացումն ուղղակի հակասում է հենց նույն սահմանադրական կարգավորումներին՝ մտքի, խոսքի, տարածման ազատության տեսակետից: Նորից եմ կրկնում՝ բացարձակապես որևէ մեկը կողմ չէ սահմանադրական կարգի բռնի տապալմանը, չգիտեմ՝ քրեական ենթամշակույթի քարոզին և այլն, և այլն: Մենք ասում ենք՝ հստակ չափանիշ պետք է լինի և զերծ այս կամ այն քաղաքական ուժի ցանկությունից»,-նշեց նա։

Նշենք՝ օրինագծով արգելվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու նպատակ հետապնդող տեղեկատվություն տարածելը: Արգելվում է բռնություն և դաժանության քարոզ պարունակող, ազգային, ռասայական, սեռային, կրոնական ատելություն բորբոքելու, տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով պայմանավորված խտրականություն սերմանելը կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվություն, ինչպես նաև՝ պոռնկագրություն տարածելը:

Արգելվում է քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչեր տարածելը: Կարգավորող պետական մարմինը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում Քրեական օրենսգրքով արգելված արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում կդիմի իրավասու մարմիններ:

Առաջարկվել է էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները եթեր հեռարձակել ժամը 24:00-06:00-ն:

Օրենքի նախագծով արգելվում է օտարերկրյա տեսալսողական ծրագրերում՝ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածումը: Արգելվում է նաև պետության հայտարարած սգո և հիշատակի օրերին հեռարձակողների կողմից զվարճալի հաղորդումների ևգովազդի հեռարձակումը:

Կարգավորող պետական մարմինը կսահմանի տեսալսողական հաղորդումների նկատմամբ տարածվող չարաշահման արգելքների չափորոշիչները:

Մանրամասները՝ տեսանյութում։