Ներկայացվել են Հայաստանի կողմից ԱՄՆ-ից ձեռք բերված «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքի հնարավորությունները

Լուրեր

03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
Բոլորը

ՀՀ վարչապետին և ԱՄՆ փոխնախագահին են ներկայացվել TRIPP նախագծի իրականացման, Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու ծրագրի մանրամասները, ինչպես նաև Հայաստանի կողմից ԱՄՆ-ից ձեռք բերված «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքի հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

ՀՀ վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը նախ ողջունել են երկու երկրների պատվիրակությունների անդամներին, այնուհետև տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ջեյմս Դի Վենսի առանձնազրույցը։ Հաջորդիվ քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմերով։

Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշել է․ «Հարգելի պարոն փոխնախագահ, ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։

Ձեր այցը հիրավի պատմական է, որովհետև Դուք Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահն եք և Միացյալ Նահանգների ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ով երբևէ այցելում է Հայաստանի Հանրապետություն։ Եվ սա, կարծում եմ, որ ոչ միայն արարողակարգային նրբություն է, այլև արտահայտում է այն զարգացումները, որ վերջին տարիներին և հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում տեղի են ունենում Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերություններում։ Եվ ես ուզում եմ, այսօր առիթ ունեցա արդեն Ձեզ ասել, ընդգծել մեկ տարի առաջ Սպիտակ տանը Ձեզ հետ ունեցած իմ հանդիպումը, որը, ինչպես հետագան պիտի ցույց տար, շատ էական նշանակություն ունեցավ հետագա զարգացումների համար։

Ես ուզում եմ իմ շնորհակալությունն արտահայտել Միացյալ Նահանգների նախագահ պարոն Թրամփին և Ձեզ՝ նախորդ տարի օգոստոսին գագաթնաժողով կազմակերպելու համար, որի արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվեց խաղաղություն։ Օրեր առաջ մենք հանդիպում ունեցանք Ադրբեջանի նախագահի հետ Աբու Դաբիում, մեր տպավորությունն այն է, որ այդ խաղաղությունը, ինչպես կարելի է ասել, արդեն շատ մոտ ենք այն կետին, եթե արդեն չենք հատել այդ կետը, որը կարող ենք համարել անշրջելի։ Հիմա մեր հիմնական խնդիրն է խաղաղության գործընթացի և Վաշինգտոնի հռչակագրի կարևորագույն կետերից մեկը՝ TRIPP նախագիծը, իրականացնել՝ համաձայն այն շրջանակի, որը Հայաստանի արտաքին գործերի նախարարը և Միացյալ Նահանգների պետքարտուղարը հունվարի 14-ին ընդունեցին, այսինքն՝ երկու կառավարությունների միջև ընդունվեց։

Եվ մեր օրակարգը շատ հարուստ է, և կրկին ողջունում եմ Ձեզ, բարով եք եկել Հայաստանի Հանրապետություն։ Այսօր, իհարկե, մենք քննարկելու շատ բան ունենք և շատ կարևոր է, որ այդ քննարկումներն ամբողջությամբ դրական օրակարգ են, և այս դրական օրակարգն ամբողջությամբ արտահայտում է մեր հարաբերությունների ռազմավարական գործընկերության ընդգրկումը և իմաստը, շնորհակալ եմ»։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսն իր հերթին նշել է․ – «Շնորհակալություն, պարոն վարչապետ, շնորհակալություն հավաքված պատվիրակությանը։ Դուք ունեք հոյակապ թիմ, մենք բոլոր հարցերը երկկողմ հանդիպման ժամանակ լուծեցինք, այնպես որ թիմերը կարիք չունեն աշխատելու։

Փոխանցում եմ մեր նախագահի ողջույնը Ձեր ազգին, Ձեր երկրին։ Վարչապետ Փաշինյանն իրոք եղել է գործընկեր, և շատ շնորհակալություն ենք հայտնում անձնական ընկերության և համագործակցության, գործընկերության համար։ Շատ բան կա քննարկելու, մեր հաջորդ իրադարձությանը, որ շուտով պետք է ունենանք, հայտարարություններ կանենք, այնպես որ չկրկնենք։ Ասեմ, որ սա շատ հիասքանչ երկիր է, շատ շնորհակալ եմ անձնական հյուրընկալության համար, ոչ մի միայն ինձ, այլ նաև իմ ընտանիքին։

Սա աշխարհի հնագույն քրիստոնյա ազգերից մեկն է, և ես շատ շնորհակալ եմ և՛ Ձեզ, և՛ Ձեր վարչակազմին։ Ես իրոք հավատացած եմ, որ Դուք հնարավորություն ունեք ոչ միայն պատմական, կայուն, անվերադարձ խաղաղություն հաստատել, բայց հիմա մի կետում ենք, որ Հայաստանը կդառնա որպես այս տարածաշրջանում տնտեսական զարգացման մի շատ լուրջ հենակետ, որը նաև Հայաստանի ժողովրդին կբերի բարգավաճում, ինչը որ նաև կփոխանցվի ԱՄՆ ժողովրդի վրա։ Շատ ուրախ եմ, ինձ համար պատիվ է առաջին փոխնախագահը լինելու, որը ժամանեց Հայաստան ժամանեց»։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր։