Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կներկայանա որպես Հայկական գործվածքի թանգարան

Լուրեր

03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
Բոլորը

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղը հանդես է գալիս նոր հայեցակարգով՝ որպես Հայկական գործվածքի թանգարան՝ ներկայացնելով հայկական գեղարվեստական գործվածքի բազմադարյա ավանդույթներն ու դրանց շարունակական զարգացումը։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ վերականգնման աշխատանքների ավարտից հետո, այսօր տեղի է ունեցել թանգարանի պաշտոնական վերաբացումը, որը նշանավորվել է Հայաստանում առաջին գործվածքի թանգարանի գործունեության ազդարարմամբ։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը, Հովհաննես Շարամբեյանի ընտանիքի անդամներ, այդ թվում՝ թոռը՝ Նարեկ Վան Աշուղաթոյանը:

Թանգարանի շենքը վերականգնվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցներով: Մինչ հիմնանորոգման աշխատանքները պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված թանգարանի շենքը վթարային վիճակում էր։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է թանգարանի բացման առիթով՝ նշեով, որ ներդրված ջանքերը ցանկալի արդյունք են ապահովել. «Այս հրաշալի թանգարանային միջավայրը ամենաարժանի նվերն է Հովհաննես Շարամբեյանի հարյուրամյակին: Սա նաև մեր երախտիքն է Շարամբեյանի հիշատակին, ինչպես նաև հանձնառությունը՝ շարունակելու նրա սկսած մեծ գործը։

Թանգարանի շենքը պատմության և մշակույթի հուշարձան է, որի վերականգնման աշխատանքներն իրականացվել են ամենայն զգուշությամբ և նրբանկատությամբ՝ հաշվի առնելով պատմական շենքի պահպանման բոլոր կանոնները»:

Նախարարը շնորհակալություն է հայտնել թանգարանի վերականգնման աշխատանքներում ընդգրկված բոլոր մասնագետներին՝ սկսած շինարարներից մինչև թանգարանային նոր ցուցադրության կազմակերպիչներ:

«Հայկական գործվածքի պատմությունը տեսանելի դարձնելն ունի առանձնահատուկ նշանակություն, և մենք սա շարունակական աշխատանք ենք դարձնելու։ Հայկական գործվածքի պատմության ներկայացումը հիանալի հնարավորություն է մեր երեխաների, զբոսաշրջիկների, ցանկացած քաղաքացու համար՝ գալու և առնչվելու արվեստի այս տեսակի հետ»,- ասել է նախարարը:

Հայկական գործվածքի թանգարանի մշտական ցուցադրության համադրողներն են Հովհաննես Շարամբեյանի թոռը՝ Նարեկ Վան Աշուղաթոյանը և գեղանկարիչ, ազգագրագետ Հրազդան Թոքմաջյանը: Նարեկ Վան Աշուղաթոյանը ներկայացրել է թանգարանի ստեղծման պատմությունն ու ցուցադրության մանրամասները:

«Հաշվի առնելով, որ Ժողովրդական արվեստների թանգարանի նմուշների մեծ մասը գործվածքներ են, ցանկացանք առաջարկել Հայաստանի համար բացառիկ և նորարար գաղափար՝ հիմնել գործվածքի թանգարան: Իմ պապն այս շենքի վերջին բնակիչն էր, և այս տարածքն ինձ համար պարզապես թանգարան չէ, այլ հարազատ օջախ, որտեղ նորից լույս է վառվել»,- ասել է Նարեկ Վան Աշուղաթոյանը:

Հայկական գործվածքի թանգարանը ներկայացնում է գորգն ու կարպետը, ասեղնագործությունը, ժանյակը՝ տարբեր դպրոցներով, տեխնիկաներով, զարգացման փուլերով և կիրառական ձևերով։ Բացի ժողովրդական արվեստների թանգարանի նմուշներից, վերաբացված թանգարանում ցուցադրվում են Հայաստանի պատմության թանգարանի և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» նմուշներ:

Նոր ցուցադրությունում առանձնահատուկ տեղ է հատկացված Հովհաննես Շարամբեյանի դիլիջանյան թեմատիկ գեղանկարներին, որոնք հանդես են գալիս որպես գեղարվեստական վավերագրեր՝ պահպանելով քաղաքի պատմական միջավայրն ու կոլորիտը։

Հայկական գործվածքի թանգարանը նախատեսում է դառնալ ոչ միայն ցուցադրական տարածք, այլև կենդանի մշակութային միջավայր։ Թանգարանի տարածքում կկազմակերպվեն վարպետության դասեր, բացօթյա միջոցառումներ, ցուցահանդես-վաճառքներ՝ ժողովրդական վարպետների մասնակցությամբ, ինչպես նաև ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակմանը միտված ավանդական տոներ, ծեսեր, ազգային երգ ու պարի ներկայացումներ։

Կարևոր ուղղություն է նաև կրթական բաղադրիչը․ թանգարանը կհանդիսանա կրթական ռեսուրս դպրոցականների, ուսանողների և լայն հանրության համար՝ նպաստելով մշակութային ժառանգության արժևորմանը։

Նոր մասնագիտացված ցուցադրությունը կխթանի նաև Դիլիջանի զբոսաշրջային գրավչության բարձրացումը։ Վերականգնված շենքի նախագիծը և ցուցադրության հստակ կառուցվածքը հնարավորություն կտան այցելուներին կարճ ժամանակում ամբողջական պատկերացում կազմել հայկական գործվածքի հարուստ ժառանգության մասին։

Հայկական գործվածքի թանգարանը նպատակ ունի դառնալ Դիլիջանի մշակութային ակտիվ կենտրոններից մեկը՝ միավորելով պատմությունը, արվեստը, կրթությունն ու ժամանակակից մշակութային գործընթացները։

Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանը ստեղծվել է 1979 թվականին՝ վաստակավոր նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ, հայ ժողովրդական մշակույթի հմուտ գիտակ Հովհաննես Շարամբեյանի նախաձեռնությամբ ։ Շենքը կառուցել է Սամսոն Բեկ-Հարությունյանը։ Այն եղել է իշխանուհի Մարիամ Թումանյանի ամառանոցը, որը բնակվել է Թիֆլիսում, իսկ ամռան ամիսներն անցկացրել այս շենքում։ Տան վերջին բնակիչը եղել է Հովհաննես Շարամբեյանը, որի նախաձեռնությամբ էլ շենքը վերածվել է Ժողովրդական արվեստի թանգարանի։