Խտրականություն, ճնշումներ․ HRW-ի 2026-ի զեկույցը Հայաստանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի վիճակն անկայուն է մնացել․ մեդիայի ազատությունից մինչև խոցելի խմբերի իրավունքներ՝ առկա են լուրջ մտահոգություններ, բացակայում է խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրությունը։ Այս մասին նշվում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության  2025-ի զեկույցում:

Ի՞նչ առաջընթաց ունի Հայաստանը, և ո՞ր ոլորտներում են մնում մտահոգությունները։

Այսպիսով՝ 2025 թվականը նշանավորվել է արտաքին քաղաքական վեկտորի հստակեցմամբ և տարածաշրջանային նոր պայմանավորվածություններով։ Մարտին խորհրդարանն ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքը։

Օգոստոսին ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին Վաշինգտոնի հռչակագիրը։ Այն նախատեսում է խաղաղության հաստատում և դիվանագիտական հարաբերություններ, ԱՄՆ-ին տալիս է բացառիկ իրավունքներ՝ զարգացնելու ՀՀ տարածքով 42 կիլոմետրանոց առևտրային երթուղի։ Արձանագրվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։

Հասարակության շրջանում փաստաթուղթը միանշանակ չընդունվեց․ մտահոգություններ կան Ադրբեջանում պահվող 23 հայ գերիների ճակատագրի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի գործունեության դադարեցման առնչությամբ։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100,000 անձանց սոցիալական պաշտպանությունը մնում է խնդրահարույց։ Կառավարությունն աստիճանաբար դադարեցրել է բնակարանային վարձավճարների համընդհանուր սուբսիդավորումը՝ անցնելով թիրախային օգնության։ Այս փոփոխության հետևանքով բազմաթիվ տեղահանվածներ կանգնել են կենսական դժվարությունների առջև։

Ոստիկանությունը լայն լիազորություններ է ստացել՝ իրական ժամանակում հասանելիություն ունենալու պետական և մասնավոր որոշ կառույցների տեսախցիկներին։ Մասնագետներն ահազանգում են անձնական տվյալների պաշտպանության երաշխիքների բացակայության մասին։

2025-ի առաջին կիսամյակում արձանագրվել է լրագրողների նկատմամբ բռնության 4 և լրատվամիջոցների հանդեպ ճնշումների 61 դեպք։ Պաշտոնյաների կողմից լրատվամիջոցների դեմ ներկայացվել են բազմաթիվ դատական հայցեր։ Իրավիճակը բարդացել է նաև ֆինանսական առումով․ USAID-ի ծրագրի դադարեցումը հարվածել է անկախ մեդիային, իսկ պետության ստեղծած «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամը քննադատվում է որպես ոչ անաչառ և իշխանամետ կառույցներին նախապատվություն տվող։

Հայաստանում շարունակում է ծանր մնալ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց վիճակը․ դատարանները շարունակում են զրկել նրանց գործունակությունից, ՔԿՀ-ներում բավարար չէ հոգեսոցիալական աջակցությունը, ինչը հանգեցնում է ինքնասպանությունների և ինքնավնասումների թվի աճին։ Զեկույցոււմ դրական տեղաշարժ է համարվել խուլ կամ կույր անձանց դատավոր նշանակվելու արգելքը վերացնելու Սահմանադրական դատարանի որոշումը։

Ընտանեկան բռնության դեպքերի բացահայտումն աճել է, սակայն դատարան հասնող գործերը քիչ են․ 893 դեպքից 87-ն է դատարան հասել։ Ապաստարանները հաճախ հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող կանանց համար։ Որպես դրական քայլ՝ կառավարությունն ընդունել է Գենդերային քաղաքականության նոր ռազմավարություն՝ ուղղված կանանց դերի բարձրացմանն ու տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը։

Սեռական կողմնորոշման հիմքով բռնությունն ու խտրականությունը մնում են չպատժված։ Մինչև 2025 թվականի հուլիս արձանագրվել է ԼԳԲՏ անձանց նկատմամբ ֆիզիկական բռնության 12 դեպք, այդ թվում՝ առնվազն երեք երեխայի նկատմամբ։ Դեպքերից հինգը կատարվել են ընտանիքի անդամների կողմից:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան