Գույքահարկը հասավ իր պիկին․ ինչքան եք վճարելու 2026-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 11:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
Բոլորը

Եթե անշարժ գույք ունեք Հայաստանում, այս տարվանից ավելի շատ գույքահարկ եք վճարելու։ Հարկային նոր դրույքաչափի տոկոսը, որը 2021-ից սկսած աստիճանական աճում էր, 2026-ին հասնում է առավելագույնին։ Ձեր գույքը կհարկվի 100 տոկոսի չափով։ Որքան թանկ է գույքը, այնքան բարձր է գույքահարկը։

Բնակարանների և անհատական բնակելի տների համար հարկային բազայի նոր սանդղակները և դրույքաչափերը տարբեր են։ Այստեղ էլ յուրաքանչյուրն իր հերթին ունի վեց սանդղակ․ որքան բարձր է գույքի արժեքը, այնքան շատ է գույքահարկը։

 


Եթե նախկինում գույքահարկը հաշվարկվում էր ցածր կադաստրային արժեքով, ապա հիմա՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով:  Վճարումները պետք է իրականացնել մինչև ամեն տարվա դեկտեմբերի 1-ը։ Բոլոր անշարժ գույքերը ենթակա են հարկման՝ անկախ արժեքից։

Կադաստրային համակարգը գույքը բաժանում է 20 գնագոյացման գոտիների, որոնց արժեքները որոշվում են ռադիալ մեթոդով։ Սա գնահատման մոտեցում է, երբ գույքի արժեքը որոշվում է կենտրոնից հեռավորությամբ․ որքան մոտ է կենտրոնին, այնքան բարձր է գնահատվում։ Օրինակ՝ Երևանում գործում է 12 գոտի․ կենտրոնական հատվածները համարվում են ամենաթանկը, և հենց այդ գոտիավորումից է կախված գույքահարկի հաշվարկը։

Եթե, օրինակ, ձեր գույքն արժե 26 միլիոն դրամ, ապա պետք է վճարեք 72,000 դրամ: Իսկ եթե ձեր գույքն արժե 80 մլն դրամ, ապա ձեր տարեկան վճարը կկազմի 656 000 դրամ։

Կառավարությունը պարզաբանում էր, թե հարկային բեռի կտրուկ աճը կանխելու համար է նոր համակարգին անցում կատարվել աստիճանաբար` 6 տարիների ընթացքում․ 2021 թվականին՝ 25%, 2022-ին՝ 30%, 2023-ին՝ 35, 2024-ին՝ 50, 2025-ին՝ 75%, իսկ արդեն 2026 թվականին՝ 100%։

Անի Թամրազյան