TRIPP-ի ծախսերի մասին Քոչարյանի պնդումը հակասում է արդեն խոստացված ներդրումների ծավալին

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսի ժամանակ մի քանի անգամ նվազեցրել է TRIPP նախագծի ներդրումների ծավալի մասին հայտնի տվյալները։ Նա նշել է, որ 42-43 կիլոմետր հատվածի վրա միլիարդավոր դոլարների ներդրումների դեպքում ճանապարհի ասֆալտը կամ երկաթուղու ռելսերը «պետք է ոսկուց լինեն»՝ ակնարկելով տվյալների ուռճացված լինելը։

«Ընդամենը 80-90 միլիոն դոլարի ներդրումային ծրագիր է, ընդամենը, որը Հայաստանը հանգիստ կարող է անել իր միջոցներով։ Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին միայն երկու տարում կարելի է ամբողջ TRIPP-ը ստանալ և վերջացնել», – նշել է Քոչարյանը։

2026 թվականի ՀՀ բյուջեի ընդունման ժամանակ կառավարության պահուստային ֆոնդին հատկացվել է 69 միլիարդ դրամ (մոտ 180 միլիոն դոլար)։ Եթե պահուստային ֆոնդից այլ ծախսեր չարվեին, ապա այն, իսկապես, կարող էր ծածկել Քոչարյանի նշած ծավալը նաև մեկ տարում։
Բայց կառավարության պահուստային ֆոնդից չեն կարող այլ ծախսեր չարվել, իսկ ներդրումների մասին Քոչարյանի նշած թիվը հակասում է մինչ այս հրապարակված թվերին։

Մասնավորապես, 2025-ի սեպտեմբերին ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի Երևան այցի ժամանակ նշվել է, որ ԱՄՆ-ն արդեն 145 միլիոն դոլար է հատկացնում նախնական աշխատանքների համար։

Իսկ ամբողջական ներդրումների ծավալի մասին հստակ հաշվարկներ չկան։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հունվարի 21-ի իր ասուլիսին ասել է, որ մի քանի տարի առաջվա ընդհանուր գնահատումներ ունեն ապաշրջափակման և բացակայող ենթակառուցվածքների վերականգնման վերաբերյալ, և այդ գնահատման համաձայն անհրաժեշտ կլինի մոտ 500 միլիոն դոլար։

Գարիկ Հարությունյան