Փետրվարի 1-ից հայ-թուրքական սահմանը կարող է մասնակի բացվել․ ինչ է հայտնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Factor TV-ի տեղեկություններով՝ հաջորդ ամսվա սկզբին Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը կարող է բացվել 3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ 

Դեռևս 2022 թվականի հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Վիեննայում պայմանավորվածություն էին ձեռք բերել՝ հնարավոր ամենասեղմ ժամկետում ապահովել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն 3-րդ երկրների քաղաքացիների համար։ 3,5 տարի անց Անկարան դեռևս գործնական քայլ չի արել։ 2025-ի վերջին խորհրդանշական քայլի հավանականության մասին էր ակնարկել Թուրքիայի նախագահը, իսկ մի քանի օր առաջ ԵԽԽՎ նստաշրջանում թեմային անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստանը լիովին հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը։ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում շարունակական առաջընթացը, այդ թվում՝ սահմանի լիարժեք բացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկումը, կարևոր ներդրում կլինեն տարածաշրջանային կայունության և բարեկեցության ամրապնդման գործում»,- նշել է Միրզոյանը։

Դեկտեմբերի 29-ին գործադիրը որոշեց Թուրքիայի հատուկ և ծառայողական անձնագիր ունեցող քաղաքացիների՝ Հայաստան այցելության մուտքի արտոնագրի տրամադրումն անվճար դարձնել։ Հարցը Կառավարությունը հապճեպ էր ընդունել։ Մեկ օրվա ընթացքում նախագիծը ներկայացվեց և հաստատվեց գրավոր ընթացակարգով։ 

«Թուրքիայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ փոխադարձության սկզբունքով 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանն ու Թուրքիան E-Visa համակարգով առանց պետտուրքի՝ անվճար, Հայաստան և Թուրքիա մուտք գործելու համար անհրաժեշտ արտոնագիր ստանալու հնարավորություն են ստեղծելու ՀՀ և Թուրքիայի դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցող անձանց համար»,- նշվում է հիմնավորման մեջ։

«Հայ-թուրքական երկխոսության վերջնանպատակը 2 երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է, այնուհետև՝ սահմանի ամբողջական բացումըց,- ասել է Միրզոյանը։

Հունվարի 14-ին Թուրքիայի պետական Anadolu գործակալությունը գրեց, որ հայ-թուրքական սահմանին գտնվող Թուրքիայի «Ալիջան» սահմանային անցակետում իրականացվող աշխատանքների 90%-ն ավարտված է: Նշվում է, որ մաքսային և այլ ընթացակարգերի համար նախատեսված շենքերի կառուցմանը զուգընթաց՝ տեղադրվում են նաև գովազդային վահանակներ և ցուցանակներ:

Շեշտվում էր՝ այսպիսով փորձ է արվում խրախուսել Հայաստանից Թուրքիա ժամանողներին ուսումնասիրել Իգդիրը և դրա շրջակայքը։ 

Մարգարայի անցակետից մի տեսանյութ էլ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հրապարակեց հունվարի 26-ին։ Անցակետ էին այցելել պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Այն պատրաստ է շահագործման դեռևս 2023-ի վերջից։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան