Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Բոսնիա և Հերցեգովինայի դեսպան Իվան Օրլիչը

Լուրեր

29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
Բոլորը

ՀՀ նախագայի աշխատակազմից հայտնում են, որ հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բոսնիա և Հերցեգովինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Օրլիչը։

«Շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ երկու երկրների միջև առկա է համագործակցության զգալի, սակայն դեռևս լիովին չիրացված ներուժ։ Նախագահը հույս է հայտնել, որ դեսպանի գործունեության ընթացքում հնարավոր կլինի նոր մակարդակի հասցնել երկկողմ հարաբերությունները՝ ընդգծելով, որ փոխադարձ պատրաստակամության և հետևողական աշխատանքի պարագայում երկրներն ունեն հարաբերությունների զարգացման լայն հնարավորություններ և բազմաթիվ անելիքներ։

Իվան Օրլիչը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ խոսքերի և ընդունելության համար՝ ընդգծելով իր և իր երկրի բարձր գնահատանքը Հայաստանի նկատմամբ։ Դեսպանը նշել է, որ Երևանից իր առաջին տպավորությունները շատ դրական են՝ հավելելով, որ երկու ժողովուրդներն ու քաղաքները բազմաթիվ նմանություններ ունեն։

Հանդիպման ընթացքում դրականորեն ընդգծվել է նաև միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի արդյունավետ համագործակցությունը։ Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ինչի շրջանակում նշվել է, որ առկա է համագործակցության մեծ ներուժ կրթության, բարձր տեխնոլոգիաների, տուրիզմի, ինչպես նաև այլ ոլորտներում։

Կողմերը կարևորել են փոխայցելությունների ակտիվացումը՝ հատուկ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտությանը նոր ազդակ հաղորդելու անհրաժեշտությունը՝ որպես միջպետական հարաբերությունների խորացման արդյունավետ միջոց։

Միաժամանակ անդրադարձ է կատարվել մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրինացման անհրաժեշտությանը՝ նշելով, որ ուղիղ ավիաթռիչքների ներդրման պարագայում դա կնպաստի երկու երկրների քաղաքացիների միջև շփումների ընդլայնմանը, միմյանց ավելի լավ ճանաչելուն, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների բացահայտմանը, այդ թվում՝ գործարար միջավայրում կապերի և համագործակցության ակտիվացմանը»,- ասված է հաղորդագրությունում։