Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ կազդի Ռուսաստանի հետ նրա դաշնակցային հարաբերությունների վրա. ՌԴ ԱԳՆ

Լուրեր

28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի հարկադիր մերձեցումը Եվրամիության հետ բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ նրա դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության Եվրոպական հարցերի դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։

Մեկնաբանելով Եվրամիությանը միանալու՝ Երևանի մտադրությունը՝ նա նշել է, թե հաշվի առնելով ԵՄ-ի արագ վերափոխումը ագրեսիվ ռազմաքաղաքական դաշինքի և Ռուսաստանի հետ առճակատմանը ուղղված նրա ռազմավարական կուրսը, «այս կազմակերպությանը անդամակցելու Հայաստանի հետաքրքրությունը չի կարող չմտահոգել»։

«Մենք հույս ունենք, որ Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն, գիտակցում է Բրյուսելի հետ հարկադիր մերձեցման հնարավոր բացասական հետևանքները, ինչպես մեր դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար»,- ընդգծել է Մասլեննիկովը։

Միաժամանակ, նա նշել է, որ Ռուսաստանը հարգում է այլ պետությունների ինքնիշխան իրավունքը՝ մասնակցելու ինտեգրացիոն միավորումներին, հատկապես «նրանց ցանկությունը՝ լրացուցիչ հնարավորություններ ստանալու տնտեսական զարգացման և սեփական բնակչության բարեկեցությունը բարելավելու համար», սակայն Հայաստանի ղեկավարությունը «ոչ երկիմաստ ազդարարել է իր շահագրգռվածությունը Եվրամիության հետ  առավելագույն մերձեցման մասին»։

«Այս ջանքերին համապատասխան՝ 2025 թվականի ապրիլին երկրի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է «ՀՀ-ի Եվրոպական Միությանը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, որը նախկինում հաստատվել էր խորհրդարանի կողմից»,- հիշեցրել է նա։

Ըստ Մասլեննիկովի՝ Բրյուսելն արդեն սկսել է «ակտիվորեն մղել Երևանին՝ ԵՄ չափանիշներին քաղաքականապես մոտիվացված անցում կատարելու, որը հիմնարար կերպով անտեսում է այս անդրկովկասյան հանրապետության անդամակցությունը ԵՏՄ-ին և դրա հետ կապված պարտավորությունները»։

«Փաստը մնում է, որ ԵՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցությունն անհնար է»,- հայտարարել է  ՌԴ ԱԳՆ  պաշտոնյան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի