Մելբուրնի միջադեպը ոստիկանությունն ահաբեկչություն է որակել

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

Մելբուրնի կենտրոնում իրականացված հարձակումն իրավապահներն ահաբեկչություն են որակել: Ավստրալական Վիկտորիա նահանգի ոստիկանության գլխավոր կոմիսար Գրեմ Էշթոնի փոխանցմամբ՝ իրավապահները տեղեկություն ունեն, որ հարձակվողը պայթուցիկ սարք է նետել ավտոմեքենայի պատուհանից ներս, ինչի արդյունքում մեքենան քաղաքի կենտրոնում պայթել է, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք վկա ունենք, որը տեսել է՝ ինչպես է հարձակվողը պայթուցիկ սարք նետել մեքենայի պատուհանից: Մենք հանցագործությունը կարող ենք ահաբեկչություն որակել»,- ասել է ոստիկանության պաշտոնյան:

Նշենք, որ Մելբուրնի կենտրոնում ավտոմեքենան մխրճվել է առևտրի կենտրոնի շենքի մեջ ու հրդեհվել: Դեպքի վայր ժամանած իրավապահների վրա դանակով զինված տղամարդ է հարձակվել՝ «Ալլահ աքբար» բղավելով: Հարձակման հետևանքով երեք անցորդ է տուժել, որոնցից մեկն ավելի ուշ մահացել է: Հարձակվողը ոստիկանների կրակոցից հրազենային վնասվածք է ստացել և հիվանդանոցում մահացել:

Մելբուրնում անվտանգության ուժեղացված միջոցներ են ձեռնարկվել, միջադեպի և հարակից շրջաններում սակրավորներ են աշխատում: Հետաքննությունը շարունակվում է:

Նշվում է, որ ենթադրյալ ահաբեկիչը Սոմալիից Ավստրալիա է փոխադրվել 1990-ական թվականներին: Reuters-ի փոխանցմամբ՝ կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: