Կառավարությունը Երևանի քաղաքապետին նոր լիազորություն կտա

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ՀՀ կառավարությունը պատրաստվում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին նոր լիազորություն վերապահել։ Որոշումն ընդգրկված է Կառավարության հունվարի 29-ի օրակարգում։

Մասնավորապես, Երևանի քաղաքապետը կկարողանա Հայաստանի անունից պայմանագիր կնքել «ԴԻԹԻ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» և «ԴԻԹԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերությունների հետ։

Պայմանագիրը վերաբերում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի տարածքում՝ Իսակով և Մոնթե Մելքոնյան պողոտաների տրանսպորտային հանգույցով, «Պասկևիչի բլուր» անվամբ հայտնի հատվածում և դրանից դեպի հարավ՝ Հրազդան գետի կիրճով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացին։

Որոշմամբ սահմանվում են պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը՝ DOWNTOWN քաղաքաշինական ծրագրի իրականացման նպատակով։ Ձեռք բերողը պարտավորվում է օտարումների գործընթացը սկսել բլրային հատվածից, և միայն տվյալ հատվածում յուրաքանչյուր լոտում գտնվող գույքի ամբողջական իրացումից հետո կարող է օտարումներ իրականացնել հարթավայրային հատվածում՝ 1։2 հարաբերակցությամբ։

Որոշման համաձայն՝ ձեռք բերող ընկերությունը կարող է իրականացնել բացառապես ծրագրի օպերատորի գործառույթը և չի կարող հանդես գալ որպես լոտի ձեռք բերող և կամ կառուցապատող։ Տարածքում առկա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարումն էլ կիրականացվի համայնքի կողմից։ Նախագիծը չզեկուցվող է, այն ներկայացվել է ՏԿԵ նախարարության կողմից։

Արփի Հակոբյան