Արթուր Վանեցյանը Մոսկվայում ներկայացրել է Հարավային Կովկասում գոյություն ունեցող ահաբեկչական բնույթի սպառնալիքները
Քաղաքականություն
09.11.2018 | 16:58Ս.թ. նոյեմբերի 7-8-ը Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի ԴԱԾ-ի գործընկերներ՝ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, անվտանգության մարմինների և իրավապահ մարմինների ղեկավարների XVII նիստը: Ավելի քան 70 օտարերկրյա պետությունների իրավասու գերատեսչությունների պատվիրակությունները քննարկել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության առավել արդիական հարցերը:
Նիստին մասնակցել է նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ տնօրեն, գնդապետ Ա.Վանեցյանի գլխավորությամբ: Իր զեկույցում ԱԱԾ տնօրենն առանձնացրել է ներկա փուլում Հարավային Կովկասի տարածաշրջանում գոյություն ունեցող ահաբեկչական բնույթի սպառնալիքները և ընդգծել դրանք չեզոքացնելու ուղղությամբ հատուկ ծառայությունների գործունեության առաջնահերթությունները: