Անբարենպաստ եղանակի պատճառով Իտալիայի 11 շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Իտալիայի նախարարների խորհուրդն արտակարգ դրություն է սահմանել երկրի 20 շրջաններից 11-ում, որոնք առավելապես տուժել են հորդառատ անձրևներից և ջրհեղեղներից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է հրապարակել իտալական կառավարությունը:

Հաղորդագրության համաձայն՝ արտակարգ դրություն է սահմանվել այն շրջաններում, որոնք հոկտեմբերի 2-ից բնության տարերքի գոտում են: Աղետի հետևանքների վերացման համար կառավարությունը 53.5 մլն եվրո է հատկացրել, ևս 200 մլն եվրո կհատկացվի առաջիկայում:

Շրջանների ղեկավարները, սակայն, արդեն հայտարարել են, որ այս միջոցները բավարար չեն: Ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Դանիլո Տոնինելիի նախնական գնահատականով՝ անբարենպաստ եղանակի հետևանքով 3 մլրդ եվրոյի վնաս է հասցվել: Լիգուրիայի նահանգապետ Ջովաննի Տոտին էլ ասել, որ կառավարությունը հաշվի չի առել բնակչությանը վնասի փոխհատուցում տրամադրելու անհրաժեշտությունը:

Մինչ այս հաղորդվել էր, որ Իտալիան մտադիր է դիմել Եվրամիության «Կայունության հիմնադրամին»՝ միջոցներ ստանալու:

Հիշեցնենք, որ հեղեղումների հետևանքով Իտալիայում 30 մարդ է զոհվել: Եղանակն առավելապես անբարենպաստ է եղել հոկտեմբերի 26-27-ին, երբ երկրի գրեթե ամբողջ տարածքում հորդառատ անձրևներ, ուժեղ քամիներ, ջրհեղեղ և սողանքներ են գրանցվել: