ԵԽԽՎ-ն Բաքվում պահվող հայ գերիներին անհապաղ ազատելու կոչ է արել

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անհապաղ ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով կալանավորված բոլոր անձանց, այդ թվում՝ 23 հայ կալանավորվածների (դեկտեմբերի 14-ին Հայաստան վերադարձվեցին 4 հայ գերիներ), մարդու իրավունքների պաշտպան Անար Մամեդլիի, ինչպես նաև Abzas Media-ի գործով ներգրավված լրագրողներին և լրատվամիջոցների աշխատողներին: Այս մասին ասվում է Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի կողմից ընդունված բանաձևի՝ Ադրբեջանին վերաբերող հատվածում։

«Հղում անելով իր 2527 (2024) բանաձևին՝ «Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության դեռևս չվավերացված լիազորությունների վիճարկումը՝ էական հիմքերով», Վեհաժողովը շարունակում է լրջորեն մտահոգված լինել երկրում մարդու իրավունքների իրավիճակի հետագա վատթարացմամբ և, ենթադրաբար, քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձանց թվի աճով, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ակտիվիստների, լրագրողների և լրատվամիջոցների աշխատողների, գիտնականների, ընդդիմադիր քաղաքական գործիչների և կառավարության այլ քննադատների»,- ասվում է բանաձևում:

Միաժամանակ, Վեհաժողովը կրկին կոչ է անում իշխանություններին՝ փոփոխություններ կատարել «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքում, «Լրատվամիջոցների մասին» օրենքում և ոչ կառավարական կազմակերպությունների վերաբերյալ համապատասխան օրենսդրությունում՝ համապատասխանեցնելով «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) առաջարկություններին, և կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները: Վեհաժողովը վերահաստատում է իր դատապարտումը Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության կողմից Վեհաժողովի բազմաթիվ անդամներին անցանկալի անձ հայտարարելու որոշման վերաբերյալ, որը, ի թիվս այլոց, 2527 (2024) բանաձևին կողմ քվեարկելու հետևանքով է, և կոչ է անում իշխանություններին անհապաղ չեղյալ հայտարարել այդ որոշումը: Վեհաժողովը նշում է Ադրբեջանի իշխանությունների և Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) միջև համագործակցության վերսկսման մասին և կոչ է անում իշխանություններին կառուցողական երկխոսություն սկսել Եվրոպայի խորհրդի բոլոր մարմինների, այդ թվում՝ հենց Վեհաժողովի հետ»,- նշվում է ԵԽԽՎ բանաձևում: