Թալիբներն ԱՄՆ-ին առաջարկել են ազատ արձակել ձերբակալված ամերիկացիներին՝  բեն Լադենի թարգմանչի դիմաց. NYT

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ամերիկացի և աֆղան դիվանագետները մի քանի ամիս բանակցություններ են վարել Աֆղանստանում ձերբակալված ԱՄՆ քաղաքացիների ազատ արձակման համար: Թալիբանը ներկայում պնդում է համաձայնագրի հարցում, ըստ որի՝ ԱՄՆ իշխանությունները կազատեն Մուհամմադ Ռահիմին, որին ԱՄՆ-ում մեղադրում են Ուսամա բեն Լադենի համար որպես թարգմանիչ և սուրհանդակ աշխատելու համար, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է The Insider-ը։

Նշվում է, որ անցյալ տարվա ընթացքում Աֆղանստանի իշխանություններն ազատ են արձակել առնվազն 5 ամերիկացի բանտարկյալների, սակայն մնացած կալանավորների ճակատագրի շուրջ բանակցությունները փակուղի են մտել: Քաբուլը պնդում է, որ հետագա ցանկացած համաձայնագիր պետք է ներառի Մուհամմադ Ռահիմի ազատ արձակումը, որը ներկայում պահվում է Գուանտանամոյի ծոցում:

NYT-ը հաղորդում է, որ սա առաջին հայտնի դեպքն է, երբ թալիբները նման պահանջներ են ներկայացնում:

«Մենք ցանկանում ենք ազատ արձակել ևս երկու ամերիկացի բանտարկյալների, միևնույն ժամանակ, պետք է պարզվի Գուանտանամոյում գտնվող մեր բանտարկյալի ճակատագիրը։ Նա պետք է ազատ արձակվի»,- հայտարարել է Թալիբանի խոսնակ Զաբիուլլահ Մուջահիդին։

Աֆղանստանում կալանքի տակ են մնում առնվազն երեք ԱՄՆ քաղաքացիներ։ Թալիբներն ընդունել են նրանցից երկուսին պահելու փաստը՝ Դենիս Ուոլթեր Քոյլին, որն անցյալ տարվա հունվարից կալանքի տակ է, և Պոլինեզիս Ջեքսոնին, որն ԱՄՆ բանակի նախկին զինծառայող է։ Աֆղանստանում ձերբակալված մեկ այլ ամերիկացի քաղաքացի է Մահմուդ Հաբիբին։ ՀԴԲ-ի տվյալներով՝ նա ձերբակալվել է 2022 թվականին, այն բանից կարճ ժամանակ անց, երբ ԿՀՎ-ն Քաբուլում սպանեց «Ալ-Քաիդա»-ի առաջնորդ Այման ալ-Զավահիրիին։ Սակայն աֆղան պաշտոնյաները պնդում են, որ չգիտեն նրա գտնվելու վայրը։

NYT-ի հետ զրույցում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հերքել է Մուհամմադ Ռահիմի խնդրի ներառման հնարավորությունը ապագա գործարքում: ԱՄՆ Պետքարտուղարությունը պահանջել է, որ Թալիբանն ազատ արձակի բոլոր ձերբակալված ամերիկացի քաղաքացիներին և դադարեցնի «պատանդների դիվանագիտությունը»:

Աֆղանստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է մեղադրանքները, որ երկրում ամերիկացի քաղաքացիներ են ձերբակալվում ապագա գործարքների համար։

Մուհամմադ Ռահիմը Գուանտանամոյի բանտում պահվողԱֆղանստանի վերջին քաղաքացին է: Նա այնտեղ է 2008 թվականից: ԱՄՆ կառավարությունն այն ժամանակ պնդում էր, որ Ռահիմը «Ալ-Քաիդա»-ի բարձրաստիճան անդամ է, չնայած նրան նաև անվանել են Ուսամա բեն Լադենի ենթադրյալ սուրհանդակ և թարգմանիչ: Դրա պատճառով, ինչպես նախկինում նշել էր NYT-ը, կարծում էին, որ ազատ արձակվելու դեպքում նա սպառնալիք չի ներկայացնի Միացյալ Նահանգների համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի