Իրավապաշտպանները հաստատել են, որ Իրանում զոհերի թիվը 5,848 է. Time-ը հաղորդում է՝ այն կարող է գերազանցել 30,000-ը

Լուրեր

03.08.2026 | 15:19
Իտալիան ԵՄ-ին կառաջարկի միգրանտների կենտրոններ ստեղծել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում
03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրադարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
03.08.2026 | 14:21
«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:13
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 զոհի մասին
03.08.2026 | 14:06
Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կլինի UFC 331-ի գլխավոր իրադարձությունը
03.08.2026 | 14:01
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
03.08.2026 | 13:56
Մարոկկոյում նշել են իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներխուժման պատճառը
03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ում գործող «Human Rights Activists in Iran » (HRAI) անկախ իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ Իրանում բողոքի ցույցերի ընթացքում մահացել է 5,848 մարդ, գրում է Current time-ը։

Նրանցից 5,520-ը ցուցարարներ են, 77-ը՝ անչափահասներ, 209-ը՝ կառավարական ուժերի աշխատակիցներ, իսկ 42-ը՝ բողոքի ցույցերին չմասնակցած անձինք։ Իրավապաշտպանները նշում են, որ հաստատվել է 5,848 մահվան դեպք, ևս 17,091 դեպք դեռևս քննության փուլում է։ 7,804 մարդ ծանր վիրավորվել է, ավելի քան 41,000 մարդ՝ ձերբակալվել։

Ամերիկյան Time ամսագիրը, հղում անելով Իրանի Առողջապահության նախարարության երկու բարձրաստիճան պաշտոնյաների, հաղորդում է, որ Իրանում ցույցերի հետևանքով զոհերի թիվը կարող է գերազանցել 30,000-ը: Մահվան դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել հունվարի 8-9-ը, երբ բողոքի ցույցերի ճնշումը հասել է գագաթնակետին: Այս երկու օրերի ընթացքում «Իրանի անվտանգության ուժերը սպանել են այնքան շատ մարդկանց, որ պետության կարողությունը դիակները մշակելու համար սպառվել է. դիակների պարկերը վերջացել են, իսկ շտապօգնության մեքենաները փոխարինվել են կիսակցորդներով», ասվում է հրապարակման մեջ։

Առողջապահության նախարարության պաշտոնյաների հունվարի 8-9-ի տվյալները, ըստ Time-ի, մոտավորապես համընկնում են բժիշկների և շտապօգնության աշխատակիցների կողմից հավաքված թվերի հետ։ Գերմանա-իրանցի ակնաբույժ Ամիր Պարաստան, որը զեկույց է պատրաստել այս տվյալների հիման վրա, նշել է, որ հունվարի 23-ի դրությամբ՝ հիվանդանոցներում գրանցվել է առնվազն 30,304 մահվան դեպք։ Այս թիվը չի ներառում ռազմական հիվանդանոցներում գրանցված մահերը կամ նրանց, որոնց մարմիններն ուղղակիորեն տեղափոխվել են դիահերձարան։

Time ամսագրի հրապարակած տվյալները հակասում են 3117 զոհի մասին պաշտոնական տվյալներին, սակայն ավելի շատ համապատասխանում են միջազգային գնահատականներին:

Իրանում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մայ Սատոն հունվարի 22-ին հայտարարել էր, որ Իրանում զոհերի թիվը կարող է գերազանցել 20,000-ը։

Երկրում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի 28-ին և տարածվել Իրանի բոլոր նահանգներում: Սկզբում ցուցարարները բարձրացրել են տնտեսական ճգնաժամի հետ կապված պահանջներ, սակայն ավելի ուշ հակակառավարական կարգախոսներ են վանկարկել և կոչ  արել վերականգնել միապետությունը: Հունվարի 8-ին երկրում անջատվել է ինտերնետը: Իրավապաշտպանների կարծիքով՝ ինտերնետի արգելափակումը խոչընդոտում է ցուցարարների կազմակերպվելու կարողությանը և սահմանափակում է երկրի ներսից տեղեկատվության հասանելիությունը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի