Բացահայտվել է Կոշ գյուղում կատարված գողությունը

Լուրեր

29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 18-ի գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն հաղորդում էր ստացվել, որ հունվարի 17-ի ժամը 22-ից հունվարի 18-ի ժամը 2․30-ն ընկած ժամանակահատվածում մուտք էին գործել Կոշ գյուղի 1-ին փողոցի տներից մեկն ու գողացել ոսկյա զարդեր, բջջային հեռախոսներ, կենցաղային իրեր:

«Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Մարզի քրեական ոստիկանների և քննիչների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բնակարանային գողությունը, նախնական համաձայնությամբ, կատարել են 53 և 45 տարեկան երեք տղամարդ, որոնցից երկուսը՝ Աշտարակ քաղաքի, մեկը՝ Եղվարդ քաղաքի բնակիչ:

Քրեական վարույթի շրջանակում հունվարի 22-ին կատարված խուզարկությամբ 45-ամյա եղվարդցու տանը հայտնաբերվել են Կոշ գյուղի բնակչի տնից գողացված հեռուստացույցը և պլանշետը:

Տղամարդիկ ձերբակալվել, տեղափոխվել են Քրեական ոստիկանության
Արագածոտնի մարզային վարչություն, խոստովանել են կատարած գողությունը, ապա տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում: