UFC-ի նախագահը չի բացառել, որ Արման Ծառուկյանը կմասնակցի Սպիտակ տան մրցաշարին

Լուրեր

10.09.2026 | 15:31
Պապոյանը վարդ արտադրողների հետ քննարկել է արտահանման և լոգիստիկ հարցերը
10.09.2026 | 15:21
Սև ծովում բեռնանավը ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել․ Ադրբեջանի երկու քաղաքացի է զոհվել, երկուսը՝ վիրավորվել
10.09.2026 | 15:10
Սոչիում ուկրաինական անօդաչու մոտորանավակների հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 28-ի
10.09.2026 | 15:00
ԵԽ-ում ՀՀ-ի հետ կապված քվեարկություն կլինի // Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 14:56
Բարձրաշենի միջնակարգ դպրոցի 4 մասնաշենքերն արդեն կառուցված են․ Քաղաքաշինության կոմիտե
10.09.2026 | 14:48
Ապագա սերունդների հմտությունների բարելավումը կարող է ապահովել ՀՆԱ-ի շուրջ հնգապատիկի չափով տնտեսական օգուտ․ ԿԲ
10.09.2026 | 14:39
Ալեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող Բրազիլիայի դեսպանին
10.09.2026 | 14:30
ԵՄ-ում տների կարճաժամկետ վարձակալությունը կարող է սահմանափակվել՝ զսպելու անշարժ գույքի գների արհեստական աճը
10.09.2026 | 14:21
40 կրպակ քանդել ենք. ինքնակամ շինություններ են. Աջափնյակի թաղապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 14:12
6 տարեկանից մատնադրոշմ, տվյալների անժամկետ պահպանում․ կառավարությունը սահմանում է անձի կենսաչափական տվյալների մշակման նոր կանոնները
10.09.2026 | 14:02
Գագիկ Խաչատրյանին դարձյալ պատգարակով դատարան էին բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 13:50
Հորդանանի ռազմաբազայի վրա Իրանի հարվածների հետևանքով մի շարք ամերիկյան կործանիչներ են վնասվել․ CBS News
10.09.2026 | 13:43
Քանդում են Շինարարների փողոցի շուկան. ՈւՂԻՂ
10.09.2026 | 13:40
Մոլերից երկուսում հնարավոր կլինի կենսաչափական անձնագրեր ստանալ․ այն կարժենա 28 հազար 650 դրամ
10.09.2026 | 13:31
Հովիկ Աբրահամյանը դատի է տվել լրատվամիջոցին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
Բոլորը

UFC-ի նախագահ Դենա Ուայթը չի բացառել, որ թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը կարող է մասնակցել Վաշինգտոնի Սպիտակ տանը հունիսի 14-ին կայանալիք UFC White House մրցաշարին։ Դենա Ուայթը նաև ընդունել է, որ կազմակերպությունն անարդար է վարվել՝ հայ մարտիկին չտալով թեթև քաշային կարգի ժամանակավոր տիտղոսի համար մենամարտելու հնարավորություն։

«Այո, դա այդպես է։ Բոլորը ճիշտ են։ Արդյոք կարո՞ղ է Արմանը հանդես գալ Սպիտակ տան մրցաշարում։ Չեմ կարող ստույգ պատասխան տալ, բայց հնարավոր է՝ այո»,- UFC 324 մրցաշարից հետո կայացած ասուլիսում ասել է ամերիկացի ֆունկցիոները։

Հունվարի 25-ին կայացած UFC 324-ում ամերիկացի Ջասթին Գեյջին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր բրիտանացի Փեդի Փիմբլեթին ու դարձել թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոն։ Սպասվում է, որ 37-ամյա ամերիկացին հաջորդ մենամարտն անցկացնելու է գործող չեմպիոն Իլյա Տոպուրիայի հետ։

29-ամյա Ծառուկյանը UFC-ում նախորդ մենամարտն անցկացրել է նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով Դեն Հուկերին։ Հայ մարտիկը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։