ՀՖՖ․ Ուկրաինական կողմի բողոքն անհիմն է

Լուրեր

29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:50
Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը
29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:32
Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:20
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:13
էդ տրամաբանությամբ Էդգար Ղազարյանը օրը մի քանի անգամ պիտի ծեծ ուտի․ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:06
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.10.2026 | 14:06
Ես տեսել եմ ոնց ա եղել. եթե մեկը մտածում է` կարող է պատգամավորին խփի, այդ ձեռքը կջարդենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արձագանքել է Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիայի (ՈւՖԱ) ներկայացրած բողոքին։ Ավելի վաղ ուկրաինացիներն ՈՒԵՖԱ-ի Կարգապահական կոմիտեին պաշտոնական դիմում էին ներկայացրել Հայաստանի հավաքականի ֆուտզալիստ Դենիս Նևեդրովի դրսևորած վարքի պատճառով։ Ըստ բողոքի՝ ռուսական «Տյումենի» խաղացողը ֆուտզալի Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին տուրի Հայաստան – Ուկրաինա (2:1) խաղից հետո վիրավորական արտահայտություններ էր արել Ուկրաինայի ու ուկարինացիների հասցեին։

«ՀՖՖ-ի պատասխանն ՈւԵՖԱ-ին՝ Հայաստան-Ուկրաինա խաղում գրանցված միջադեպի վերաբերյալ։

Ի պատասխան Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի գրությանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ՈւԵՖԱ-ին՝ ներկայացնելով Հայաստան-Ուկրաինա հանդիպումից առաջ և խաղի ընթացքում տեղի ունեցածը: ՀՖՖ-ն ներկայացրել է դիտարկումներ՝ ըստ որոնց ուկրաինական կողմի բողոքն անհիմն է: Մանրամասները կներկայացնենք ավելի ուշ»,- նշված է ՀՖՖ-ի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Լատվիայում, Լիտվայում և Սլովենիայում անցկացվող Եվրո-2026-ի B խմբում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի hունվարի 25-ին Կաունասի «Ժալգիրիս Արենա» մարզապալատում՝ Երևանի ժամանակով 16։00-ից մրցելով Չեխիայի հավաքականի հետ։