Ուկրաինացիները բողոք են ներկայացրել Հայաստանի հավաքականի ֆուտզալիստի դեմ

Լուրեր

21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
Բոլորը

Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիան (ՈւՖԱ) ՈՒԵՖԱ-ի Կարգապահական կոմիտեին պաշտոնական դիմում է ներկայացրել ֆուտզալի Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականի դեմ խաղից հետո, հաղորդում է ՈւՖԱ մամուլի ծառայությունը։

Պատճառը Հայաստանի հավաքականի խաղացող Դենիս Նևեդրովի դրսևորած վարքն է։ Ըստ բողոքի՝ ռուսական «Տյումենի» ֆուտզալիստը հաղթական խաղից հետո վիրավորական արտահայտություններ է արել Ուկրաինայի ու ուկարինացիների հասցեին։ ՈւՖԱ-ում նաև կարծում են, որ Նևեդրովը խաղից հետո Instagram-ում վիրավորական էմոջիներ է տեղադրել Ուկրաինայի հավաքականի հասցեին։

Հիշեցնենք, որ Լիտվայի Կաունաս քաղաքի «Ժալգիրիս Արենա» մարզապալատում կայացած խաղում Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով կամային հաղթանակ էր տարել 2024թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակրի նկատմամբ։

Լատվիայում, Լիտվայում և Սլովենիայում անցկացվող Եվրո-2026-ի B խմբում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի hունվարի 25-ին՝ Երևանի ժամանակով 16։00-ից մրցելով Չեխիայի հավաքականի հետ։ Երրորդ տուրում hունվարի 28-ին մրցակիցը կլինի Լիտվայի հավաքականը։ Խմբային փուլում Հայաստանի հավաքականի բոլոր խաղերը կկայանան Կաունասի «Ժալգիրիս Արենա» մարզապալատում։