Ավարտվել է Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների առաջին փուլը

Լուրեր

30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ԱՄՆ ծրագրի շուրջ ուղիղ բանակցությունների առաջին փուլը։ Բանակցությունները «այսօր ավարտված են», հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմը ուրբաթ՝ հունվարի 23-ի երեկոյան․ գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Աբու Դաբիում կայացած առաջին հանդիպման թեման «որոշիչ գործոններն» էին, որոնք կարող են ավարտել պատերազմը, հայտարարել է Ուկրաինայի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը։ Ավելին, քննարկվել է «բանակցային գործընթացի հետագա տրամաբանությունը»։

Ումերովի խոսքով՝ հունվարի 24-ին նախատեսված են լրացուցիչ հանդիպումներ։ Երեք երկրների ներկայացուցիչները խորհրդակցություններ են անցկացնում ԱՄՆ խաղաղության ծրագրի շուրջ՝ Ռուսաստանի կողմից իր հարևանի դեմ սանձազերծված պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ։

Բանակցությունների սկսվելուց կարճ ժամանակ առաջ Մոսկվան վերահաստատել է իր առավելագույն պահանջը՝ ուկրաինական բանակը դուրս բերել ամբողջ Դոնբասից, այդ թվում՝ նախկինում Ռուսաստանի կողմից չվերահսկվող տարածքներից։ Ուկրաինան կտրականապես հրաժարվում է դա անել, հաղորդում է AFP լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սկզբնապես Աբու Դաբիում Ռուսաստանի և Ուկրաինայի հետախուզական ծառայությունների միջև բանակցություններ էին նախատեսված «այլ թեմայով» (հավանաբար՝ ոչ ուղղակիորեն կապված խաղաղության կարգավորման հետ), սակայն ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Դեն Դրիսկոլի անսպասելի ժամանումը փոխել է իրավիճակը։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի