Գերմանիան հրաժարվել է մասնակցել Թրամփի «Խաղաղության խորհրդին»

Լուրեր

07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, Տեր Արամը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
07.09.2026 | 12:51
Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել ChatGPT Edu-ի կիրառման և դպրոցների անվտանգության վերաբերյալ
07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 12:12
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
Բոլորը

Գերմանիան չի մտադրվում մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդին» իր ներկայիս տեսքով։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ուրբաթ՝ հունվարի 23-ին, Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ համատեղ մամուլի ասուլիսում․ գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մերցը նշել է, որ մի քանի շաբաթ առաջ արդեն ասել էր Թրամփին, որ պատրաստ է միանալ «Խաղաղության խորհրդին», եթե այն, ինչպես նախատեսված էր սկզբում, կհետևի Գազայի հատվածում խաղաղության համաձայնագրերի պահպանմանը։

«Սակայն, այն տեսքով, որը Թրամփը ներկայում պատկերացնում է, մենք չենք կարող ընդունել նույնիսկ միայն կառավարող կառույցները, այդ թվում՝ գերմանական սահմանադրական իրավունքի պատճառներով», – բացատրել է Գերմանիայի վարչապետը։

Միևնույն ժամանակ, Մերցի խոսքով, Գերմանիան պատրաստ է նաև ուսումնասիրել ԱՄՆ-ի հետ համագործակցության նոր ձևեր, «եթե խոսքը նոր ձևաչափեր գտնելու մասին է», որոնք կմոտեցնեն խաղաղությունը տարբեր տարածաշրջաններում՝ ոչ միայն Գազայի հատվածում և Մերձավոր Արևելքում, այլև Ուկրաինայում։

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Դավոսում 19 երկրների ներկայացուցիչների կողմից ստորագրվեց «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը, որին միացել է նաև Հայաստանը։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի