Փաշինյանը՝ Թրամփի կողքին․ ինչ կտա ՀՀ-ին «Խաղաղության խորհրդին» միանալը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Այսօր Դավոսում ստորագրվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը։ Թրամփը իր նախաձեռնությանը միացած պետությունների ղեկավարներին հրավիրել էր շվեյցարական Դավոս։

Սպիտակ տունը նորաստեղծ կազմակերպության անդամ դառնալու հրավեր էր ուղարկել շուրջ 5 տասնյակ երկրի․ այսօր Դավոսում ստորագրմանը մասնակցում էր 19 պետության ներկայացուցիչ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը։

Ուշագրավ է, որ 3 օր առաջ վարչապետի մամուլի խոսնակը Factor TV-ին հայտնել էր՝ Փաշինյանը չի մասնակցելու Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին։ Սակայն երբ հայտնի դարձավ, որ Շվեյցարիայում ստորագրվելու է Թրամփի ստեղծած կառույցի կանոնադրությունը, վարչապետը մեկնեց։ Ինչո՞ւ Փաշինյանը մտափոխվեց․ թիմակցի պատասխանը հարցում հստակություն չի մտցնում։

«Վարչապետի օրակարգով է պայմանավորված, թե նա ինչ միջոցառումների կմասնակցի՝ հաշվի առնելով այդ օրակարգում տեղ գտած այլ միջոցառումները»,- ասում է ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Ստորագրմանը մասնակցում էին նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Թուրքիան ներկայացված էր ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի մակարդակով։ Խորհրդին միանալու մասին թեև հայտարարել էր նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, սակայն միջոցառմանը չէր մասնակցում։ Ռուսաստանի նախագահ Պուտինն էլ հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է 1 մլրդ դոլար վճարել ռուսական սառեցված ակտիվներից։

Նախապես հայտարարվել էր, որ «Խաղաղության խորհրդի» նպատակն է լինելու՝ համակարգել Գազայի վերականգնման աշխատանքները։  Թրամփն այժմ հայտարարում է, որ այս կառույցը պետք է լուծի գլոբալ հակամարտությունները:

Ինչո՞վ է կարևոր Հայաստանի մասնակցությունը Թրամփի ստեղծած այս կառույցին։ Քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը կարծում է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանն այս նախաձեռնությանը միացել են՝ հաշվի առնելով Թրամփի մասնակցությունը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին։

«Հայաստանն ու Ադրբեջանն աջակցություն են ցուցաբերում Թրամփի գաղափարին՝ ակնկալելով աջակցություն ԱՄՆ-ի կողմից։ Սա ՀՀ-ի և Ադրբեջանի համար այդ տեսանկյունից է կարևոր, իսկ ՌԴ-ն ու Բելառուսն էլ փորձում են միջազգային մեկուսացումից դուրս գալ»,- ընդգծում է քաղաքագետը։

Եվրոպական առաջատար պետությունները հրաժարվել են «Խաղաղության խորհրդի» անդամ դառնալ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտավախություն է հայտնել, որ այս կառույցը կարող է հակակշիռ լինել ՄԱԿ-ին։ Մինչդեռ Թրամփն այսօր վստահեցրել է՝ երկու կառույցները համագործակցելու են։ Սամվել Մելիքսեթյանը չի բացառում, որ Թրամփի պաշտոնավարման ավարտին զուգահեռ այս կառույցի գործունեությունը, գուցե, դադարեցվի։

«Եթե մենք սրան նայում ենք որպես լուրջ կառույց, որը կարող է փոխարինել ՄԱԿ-ին, չի լինի այդպես։ Սա պայմանավորված է Թրամփի պաշտոնավարման ժամկետով»,- նշում է Մելիքսեթյանը։

«Խաղաղության խորհրդին» մշտական անդամակցությունը 1 միլիարդ դոլար է։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի կարծիքով՝ եթե ՀՀ-ն վճարի, ապա դա Փաշինյանի ինքնագովազդի համար է լինելու։

Հայաստանը 1 միլիարդ դոլար չի վճարի․ Factor.am-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը ներկայացրել է անդամակցության կարգը «Խաղաղության խորհրդին»։

«Խաղաղության խորհրդի կանոնադրությունը նախատեսում է Խորհրդին անդամակցություն՝ ֆինանսական հատկացումների կամավոր սկզբունքով։ ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից հրավեր ստացած երկիրը կարող է անդամակցել խորհրդին՝ առանց հստակ սահմանված անդամավճարի՝ մինչև երեք տարի ժամկետով, ինչը սահմանված կարգով ենթակա է վերանայման այդ ժամկետը լրանալուց հետո։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդին անդամակցությանն այս հիմունքներով։ Ձեր կողմից վկայակոչվող անդամավճարը կամավոր է և վերաբերելի է կազմակերպությանը՝ դրա կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում որևէ երկրի կողմից մշտական անդամակցության ցանկություն հայտնելու պարագայում»,- ասվում է ԱԳՆ խոսնակի պատասխանում։

Ստացվում է՝ երեք տարի անց Հայաստանը պետք է որոշի՝ վճարո՞ւմ է մեկ միլիարդ դոլարը Թրամփի ղեկավարած կառույցին, թե՞ ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան